Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Հայաստանի բանկերի ղեկավարները քննարկել են միկրո և փոքր ձեռնարկություններին ֆինանսական ծառայությունների մատուցման հարցեր
06/04/2019 14:55
Կիսվել

Հայաստանի բանկերի ղեկավարները քննարկել են միկրո և փոքր ձեռնարկություններին ֆինանսական ծառայությունների մատուցման հարցեր

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ), որը «Ֆայնընս ին Մոուշն»-ի խորհրդատվությամբ առաջնորդվող ներդրումային հիմնադրամ է, ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հետ համատեղ ձեռներեցների համար անցկացրել է կայուն ֆինանսավորման թեմայով բանկիրների առաջին կլոր սեղանը Երևանում: Հայաստանյան բանկերի ղեկավարները, որոնք հավաքվել էին մեկ հարկի տակ, քննարկել են բանկային հատվածի դերը՝ միկրո և փոքր ձեռնարկություններին (ՄՓՁ) ֆինանսական ծառայություններ մատուցելիս առավելագույն կայունություն և ազդեցություն ապահովելու գործում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Միջոցառումը, որի մոդերատորը Վրաստանի Ազգային բանկի նախկին ղեկավար Գեորգի Կադագիձեն էր, ազգային և միջազգային փորձագիտական շրջանակներին հրավիրել էր ուսումնասիրելու ՄՓՁ ֆինանսավորման ոլորտում գրանցված վերջին զարգացումները և իրենց մտորումները փոխանցելու բանկային հատվածի ներկայացուցիչներին: Հատուկ ուշադրության առարկա էր տեղական արժույթով վարկավորման կարևորությունը. մասնակիցները քննարկեցին տեղական արժույթի ֆինանսավորմանն ուղղված մարտահրավերների հաղթահարման ուղիները և մտքեր փոխանակեցին հայ գործարարների համար տեղական արժույթով վարկերի մատչելիությունը բարելավելու և խորացնելու վերաբերյալ:

ՀԵԵՀ-ի Վարչության նախագահ Քրիստոֆ Տիսկենսը նշեց. «Հայաստանում գրանցված ձեռնարկությունների շուրջ 95%-ը միկրո և փոքր ձեռնարկություններ են: Սա նշանակում է, որ ձեռնարկատերերը ոչ միայն երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժն են, այլև զբաղվածության ապահովման կարևորագույն աղբյուր: Որպես Արևելյան Հարևանության տարածաշրջանում ՄՓՁ ֆինանսավորմանն ու աշխատատեղերի ստեղծմանը սատարող կառույց՝ ՀԵԵՀ-ը մեծ գոհունակությամբ լծվում է Հայաստանում այս կարևոր հատվածի կայուն աջակցության համար բարենպաստ միջավայր ձևավորելու աշխատանքներին»:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ավելացրեց. «Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ ՀԵԵՀ-ի պորտֆելը Հայաստանում գործընկեր վարկային կազմակերպություններում շարունակաբար աճում է թե՛ ծավալով, թե՛ քանակով: Այսօրվա դրությամբ կարող ենք նշել, որ նմանօրինակ ծրագրերի միջոցով ստացված արդյունքները գոհացուցիչ են: Ակնկալում ենք մեր համագործակցության հետագա ընդլայնում»:

Հանդիսանալով աշխարհում զարգացման ֆինանսական ամենախոշոր հիմնադրամներից մեկը՝ Արևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) նպատակ է դրել Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան Հարևանության տարածաշրջանում նպաստել տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը՝ ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկություններում, ինչպես նաև բարելավված կենսապայմաններ ապահովել տնային տնտեսությունների համար: Քանի որ ֆինանսական ծառայությունների մատչելիությունը որոշիչ գործոն է այս հատվածի զարգացման համար, ՀԵԵՀ-ի աջակցությամբ տեղական ֆինանսական հատվածի մասնակիցները ամրապնդում են իրենց կարողությունները, որպեսզի ձեռնարկեն այս թիրախային խմբի պատասխանատու ֆինանսավորումը: Տեղական գործընկերների միջոցով ներդրումային գործունեություն իրականացնելու հետ մեկտեղ՝ ՀԵԵՀ-ն իր ազդեցությունը մեծացնում է ՀԵԵՀ Զարգացման Հիմնադրամի միջոցով, որը տեխնիկական օժանդակություն, ուսուցում և այլ ոչ ֆինանսական աջակցություն է տրամադրում ձեռնարկատերերին և հաստատություններին:

ՀԵԵՀ-ն իր գործունեությունը սկսել է KfW Զարգացման Բանկի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Որպես իր տեսակի մեջ առաջին պետական-մասնավոր գործընկերություն՝ ՀԵԵՀ-ն իր կապիտալը ձևավորում է նվիրատու գործակալություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և մասնավոր ինստիտուցիոնալ ներդրողներից ստացվող միջոցներով:

Գերմանական «Ֆայնընս ին Մոուշն» ՍՊԸ-ն (Finance in Motion GmbH) ՀԵԵՀ-ի խորհրդատուն է, իսկ Լյուքսեմբուրգի «Հաուկ ունդ Աուֆհոյզեր Ֆանդ Սերվիսիզ» ընկերությունը (Hauck & Aufhäuser Fund Services SA)՝ կառավարիչը:

ԵՄ4 Բիզնես Նախաձեռնությունը (EU4Business Initiative) ներկայացնում է Եվրամիության կողմից Արևելյան Գործընկերության տարածաշրջանում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) տրամադրվող ամբողջական աջակցությունը, որը միավորում է ԵՄ-ին, նրա անդամ-պետություններին ու գործընկեր երկրներին` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա»:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21