Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ո՞ւմ եք վստահում Ձեր կուտակային կենսաթոշակային միջոցները. Տեսանյութ
06/05/2019 17:17
Կիսվել

Ո՞ւմ եք վստահում Ձեր կուտակային կենսաթոշակային միջոցները. Տեսանյութ

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներն ամեն ամիս սոցիալական վճար են կատարում, և չափազանց կարևոր է իմանալ, թե ում եք վստահում Ձեր գումարն ու ինչպես է այն կառավարվում: Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային համակարգն ունի երկու կառավարիչ, որոնցից մեկն աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի մասնակցությամբ  հիմնադրված և կառավարվող Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթն է:

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը հիմնել են ֆրանսիական Ամունդի Ասեթ Մենեջմենթ ընկերությունը՝ 51% և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը՝ 49% մասնակցությամբ: Ֆրանսիական Ամունդի Ասեթ Մենեջմենթի գլխավոր բաժնետերը Կրեդիտ Ագրիկոլ խումբն է՝ 69,9% մասնակցությամբ: Մյուս հիմնադիրը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, 1996 թվականին հիմնվել է Եվրոպական միության TACIS ծրագրի շրջանակում: 2006-ի սեպտեմբերին ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբն իրականացնելով ֆինանսական ներդրում բանկի կապիտալում, դարձել է բանկի բաժնետերերից մեկը:

Ամունդի Ասեթ Մենեջմենթի կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալն ավելի քան 1 տրլն 400 մլրդ եվրո է: Ընկերությունը ներկայացված է 37 երկրներում: Ընկերության աշխատակիցների թիվն անցնում է 4500-ը, հաճախորդները՝ 100 միլիոնից ավելի են: Ամունդին Եվրոպայի ամենամեծ ակտիվների կառավարիչն է` իր կառավարման տակ ունեցած ակտիվների մեծությամբ և աշխարհում ունեցած ծանրակշիռ դիրքով: Ընկերությունն ակտիվների կառավարման ոլորտում համաշխարհային աղյուսակի գլխավոր 10-նյակում է:

Ընկերության նպատակն է Հայաստանում դառնալ երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներդրող և լինել առաջատար՝ առաջարկվող ծառայությունների որակով և թափանցիկությամբ, ծառայությունների մատուցման արդյունավետությամբ,   կայուն զարգացման և սոցիալական պատասխանատվության հանձնառությամբ, հաճախորդների հետ հարաբերությունների որակով: Սա ընկերության գլխավոր առավելությունն է, որն արտացոլված է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կարգախոսում. Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը Ձեր փորձառու գործընկերն է:  

«Կորպորատիվ մշակույթի և արագ զարգանալու կարողության շնորհիվ, ակտիվների կառավարման ոլորտում Ամունդին արձանագրել է  նշանակալի աճ և արդյունքներ: Մենք միշտ առաջնորդվում ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով, մեծ ուշադրություն ենք  դարձնում  հասարակության առջև մեր ստանձնած սոցիալական պարտավորություններին և շրջակա միջավայրի պահպանության հարցերին։ Որպես գլոբալ խաղացող Ամունդին բացառիկ դիրքում է, կարող է ամբողջ աշխարհում իր հաճախորդներին առաջարկել պրոդուկտների մեծ տեսականի և բազմազան լուծումներ։ Ամունդիի ամբողջ էքսպերտիզան, լայն դիվերսիֆիկացիան, ներդրումային լուծումների բազմազան ընտրությունը և  ռազմավարությունը թույլ են տալիս արդարացնել մեր բոլոր հաճախորդների սպասելիքները: Ամբողջ աշխարհում մենք մոտ ենք մեր հաճախորդներին, փաստ,  որն ավելի  է ամրապնդում հաճախորդների վստահությունը»,- իր խոսքում նշել  է  Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի տնօրեն Ժան Մազեջյանը։

 

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69