Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Ամերիաբանկ. հայրենական արտադրության կորպորատիվ նվերների գնման մրցույթ
23/05/2019 22:53
Կիսվել

Ամերիաբանկ. հայրենական արտադրության կորպորատիվ նվերների գնման մրցույթ

Ամերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրիր հայերեն» արշավի վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ս.թ. հունիսի 30 ներառյալ: Արշավի շրջանակներում ս.թ. մայիսի 23-ից  կմեկնարկի Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որին կարող են մասնակցել հայրենական արտադրության այն ընկերությունները, որոնք կբավարարեն մրցույթի պայմաններով սահմանված պահանջները: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է  [email protected] էլ. հասցեին ուղղարկել նամակ-առաջարկ մինչև ս.թ. հունիսի 24-ը, որից հետո վերջնական արդյունքները կհավաքագրվեն և Բանկի կողմից նախնական ֆիլտրում  անցած մասնակիցների ցանկը կտեղադրվի բանկի պաշտոնական կայք` հանրային քվեարկության: Հաղթող կճանաչվեն ամենաշատ ձայն հավաքած առաջարկները:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն և հաղթողների անունները կհրապարակվեն մինչև ս.թ. հուլիսի 22-ը Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված ընկերությունները կստանան նվերների ձեռքբերման պատվեր Ամերիաբանկի կողմից:

Չմոռանանք հիշեցնել նաև «Ապրիր հայերեն» արշավի պայմանները, որի համատեքստում իրականացվում է այս մրցույթը. արշավի շրջանակներում Ամերիաբանկում ՀՀ դրամով ավանդ ներդնելիս, Բանկի հաճախորդները կստանան հայրենական արտադրության նվեր և, բացի այդ, հնարավորություն կունենան.

– անվճար բացել մեկական հաշիվ ՀՀ դրամով և արտարժույթով 

– անվճար ստանալ Օնլայն /Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ) 

– անվճար տարեկան սպասարկմամբ ստանալ մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ:

Նշենք, որ «Ապրիր հայերեն» արշավի ներքո դրամային ավանդները ներդրվելու են Բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի և ժամկետի.

– Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200,000 ՀՀ դրամ

– Ավանդի նվազագույն ժամկետը` 91 օր:

ՀՀ դրամով ավանդ ներդնելու առավելությունների վերաբերյալ տեսահոլովանկին կարող եք ծանոթանալ ստորև.

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92