
Հունիսի 15-ին կմեկնի Երևան-Բաթումի-Երևան երթուղու այս տարվա առաջին գնացքը
Հունիսի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի երկաթուղային կայարանից կմեկնի Երևան-Բաթումի-Երևան երթուղու այս տարվա առաջին գնացքը:
Երկաթուղային ուղևորափոխադրումների ամառային սեզոնի բացման առիթով կայարանում ժամը 15:00-ին կկայանա «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանի մամուլի ասուլիսը, իսկ ժամը 15:30-ին կմեկնի այս տարվա Երևան-Բաթումի առաջին գնացքը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: