Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հայաստանի բանկերի միություն. Բանկային համակարգ-լրագրողներ համագործակցության նոր հեռանկարներ
30/07/2019 12:56
Կիսվել

Հայաստանի բանկերի միություն. Բանկային համակարգ-լրագրողներ համագործակցության նոր հեռանկարներ

Հայաստանի բանկերի միության և Տնտեսական լրագրողների ակումբի կողմից համատեղ իրականացված ֆինանսաբանկային ոլորտը ներկայացնող սեմինարների շարքն ամփոփելու և մասնակից լրագրողներին հավաստագրեր հանձնելու նպատակով Բանկերի միության կողմից կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում:

Ապրիլի 13-ից մեկնարկած և թվով 11 առանձին սեմինարներից բաղկացած այս նախաձեռնության շրջանակներում դասախոսություններով են հանդես եկել ՀՀ տարբեր բանկերի բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ: Այդ թեմաների միջոցով պատշաճ կերպով ներկայացվել են բանկային համակարգը, վերջինիս գործունեության հիմնական սկզբունքներն ու մոդելները, համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորումներն ու կանոնակարգումները և այլն:

Հայաստանի բանկերի միություն. Բանկային համակարգ-լրագրողներ համագործակցության նոր հեռանկարներ

Հանդիսավոր միջոցառման մասնակիցներին ողջունել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն՝ իր խոսքում ընդգծելով, որ «Հայաստանի բանկերի միության խնդիրներից է մեր հանրության համար առավել ընկալելի ու առավել հասկանալի դարձնել բանկային համակարգը, իսկ դա հնարավոր չէ իրագործել առանց մեր հարգարժան լրագրող գործընկերների հետ համագործակցության: Եվ ահա դա էր պատճառը, որ դեռևս մարտ ամսին կայացած «Բանկ-լրագրող համագործակցություն. ծրագրեր և հեռանկարներ» խորագրով կլոր սեղանի ընթացքում մենք հայտարարեցինք այս նախաձեռնության գաղափարի մասին և այսօր արդեն ուրախությամբ ազդարարում ենք տնտեսական լրագրողների համար կազմակերպված սեմինարների  շարքի ավարտը»:

Հայաստանի բանկերի միություն. Բանկային համակարգ-լրագրողներ համագործակցության նոր հեռանկարներ

Հավաստագրերի հանձնման արարողության շրջանակներում ողջույնի խոսքով ներկաներին է դիմել նաև Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը՝ անդրադարձ կատարելով  տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների մասնակցությամբ նմանատիպ սեմինարների կազմակերպման անհրաժեշտություններին ու առանձնահատկություններին, ինչպես նաև բանկ-լրագրող շարունակական համագործակցության հեռանկարներին:

Այնուհետև Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենն ու Տնտեսական լրագրողների ակումբի նախագահը սեմինարների շարքին մասնակցած լրագրողներին ու սեմինարավարներին հանձնել են հավաստագրեր, շնորհակալագրեր և հուշանվերներ:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել և  իրենց ելույթներում հիշյալ սեմինարների գաղափարը կարևորել են «Արարատբանկ» ՓԲԸ վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամ, գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը, ինչպես նաև մի շարք լրագրողներ:

Հայաստանի բանկերի միություն. Բանկային համակարգ-լրագրողներ համագործակցության նոր հեռանկարներ

Արարողության ավարտին ազդարարվել է www.facebook.com սոցիալական ցանցում Հայաստանի բանկերի միության էջի գործունեության մեկնարկն ու ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ «Ինչպես աշխատանքային շփումների, այնպես էլ Հայաստանի բանկերի միության ֆեյսբուկյան էջի ու պաշտոնական կայքի տեղեկատվական հնարավորությունների շրջանակներում պահպանվելու է լրագրողների հետ սերտ փոխգործակցությունը»:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենն իրազեկել է նաև առաջիկայի մեկ նոր նախաձեռնության մասին և տեղեկացրել, որ այս տարեվերջին կազմակերպվելու է «Տարվա լավագույն տնտեսական հրապարակում» խորագրով մրցանակաբաշխություն ու մրցանակներ  են հանձնվելու ոլորտի գործունեության վերաբերյալ առավել համակողմանի վերլուծություններով հագեցած և բարձր արհեստավարժությամբ աչքի ընկնող հրապարակումների հեղինակներին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98