Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 05/09/19
Նավթի գներն աճել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.48%-ով և կազմել 56.48 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.81%-ով և կազմել 61.13 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 2.00%-ով և կազմել 1522.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 4.52%-ով և կազմել 18.61 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 4.67%-ով և կազմել 947.00 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 1.98%-ով և կազմել 1778.00 դոլար, պղնձի գինն աճել է 4.31%-ով և կազմել 5802.00 դոլար, կապարի գինն աճել է 3.40%-ով և կազմել 2066.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.45%-ով և կազմել 17510.00 դոլար, անագի գինն աճել է 3.44%-ով և կազմել 17150.00 դոլար, ցինկի գինն աճել է 6.29%-ով և կազմել 2342.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26301.00 դոլար, կոբալտի գինն աճել է 1.41%-ով և կազմել 36000.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներն աճել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.41%-ով և կազմել 26728.15 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.30%-ով և կազմել 2976.00 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.75%-ով և կազմել 8116.83 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 12126.78 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.11%-ով և կազմել 5593.37 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 7271.17 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 1337.92 կետ: