Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Պետությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի տնտեսավարողներին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
23/09/2019 12:40
Կիսվել

Պետությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի տնտեսավարողներին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել 2835 տնտեսավարողների: Նախատեսվում է հետ վերադարձնել հին դեբետային մնացորդները: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում:

Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, Բաբկեն Թունյանը ևս նամակով թողել էր իր կողմ քվեարկությունը, արդյունքում նախագիծն ընդունվեց:

Քվեարկությունից առաջ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը որոշակի մտահոգություններ էր հայտնել:  «Անցյալ նիստին տարբեր խմբակցություններից իմ գործընկերները խնդրում էին, որ հանրայնացվի այն տնտեսավարողների, առնվազն խոշոր տնտեսավարողների ցուցակը, որոնց պետք է վերադարձվեն գումարները: Սակայն դա քողարկվում է: Մենք նման բան չեմ կարող անել, պետք է իմանանք, թե բյուջեից գումարներն ում ենք վերադարձնում: Ես ունեմ տվյալներ, որ վերադարձվելիք գումարների զգալի մասը՝ մոտ 1.5 մլրդ վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, որն այս պահին սնանկության մեջ չէ: Ըստ էության, ունենք հետախուզման մեջ գտնվող ընտանիքի անդամներ, ում կազմակերպությանը վերադարձնելու ենք այդ գումարները: Ես ունեմ տվյալներ, որ դա միակը չէ», – ասաց Թանդիլյանը:

Պատգամավորը պնդեց, որ պետք է միասին կայացնեն որոշում՝ դադարեցնելու քվեարկությունը և առնվազն փակ ռեժիմով տեղեկացնել նախագծի շահառու տնտեսավարողների ցանկը: Նա պնդեց, որ տեղեկատվությունը պատգամավորներին տրվի քվեարկությունից առաջ:

Քվեարկությունից առաջ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց: Դրանից հետո նախագիծը քվեարկությամբ ընդունվեց: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ այդ 20 րոպեում կարողացել են գալ հետևյալ համաձայնության. «Առ այն, որ խորհրդարանից չի կարող լինել գաղտնի ցանկ, որով ընկերություններից տրվում է  գումար: Խորհրդարանը գումար տվողն է, չի կարող չիմանալով, կուրորեն տալ այն: Սակայն մեր պահանջներին ի պատասխան ասվել է, որ դա հարկային գաղտնիք է: Պատգամավորները հույժ գաղտնի տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն, և մենք հետևողական ենք լինելու, որ այդ ցանկը ստանանք: ՊԵԿ նախագահին կհրավիրենք մեր խմբակցություն այս հարցը քննարկելու: Եվ ՊԵԿ-ի ներկայացուցիչը երաշխավորեց, որ նաև այս օրենքով սահմանված կարգով 40 մլն դրամից բարձր այն ընկերությունները, որոնք պետք է  գումարը ստանան, պետք է անցնեն համապատասխան ուսումնասիրության, ինչի արդյունքում կարող են լինել նաև պատասխանատվության ենթարկելու հնարավորություններ»,-ասաց Մարուքյանն ու հավելեց, որ այն ընկերությունները, որոնք արտոնյալ պայմաններում ժամանակին մոնոպոլ կամ այլ դիրք են ունեցել, ինչ արդյունքում գոյացրել են այդ գումարները, չպետք է ստանան դրանք:

Հին դեբետային գումարները, որոնք հետ չեն վերադարձվել, կազմում են ավելի քան 56 մլրդ դրամ: Պետությունն այդ պարտավորությունն ունի շուրջ 2835 հարկ վճարողների համար: Նրանցից 2571-ը գործող են, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտքը կազմում է 50 մլրդ 748 մլն դրամ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88