
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը կկիրառի իր ունեցած փորձառությունը ի նպաստ Այբուբեն վենչուրային հիմնադրամի կայացմանը
WCIT 2019-ի շրջանակում ս.թ. հոկտեմբերի 8-ին կազմակերպված միջոցառման ընթացքում հայտարարվեց Այբուբեն վենչուրային ֆոնդի ստեղծման մտադրության մասին։
«ՀՀ ՏՏ հարթակում նշանակալի քայլ է #Այբուբեն-ի ստեղծման մտադրությունը: Չնայած ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման աճի զգալի տեմպին, այդուհանդերձ դեռևս առկա են ներդրումների ներգրավման որոշակի սահմանափակումներ ։
Amundi-ACBA Asset Management-ը, որը հիմնադրվել է ՀՀ-ում Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարչի կողմից, պատրաստակամ է կիրառել այս ոլորտում Ամունդիի ունեցած փորձառությունը՝ ի նպաստ ֆոնդի կայացմանը։ Մենք անհամբեր սպասում ենք Այբուբենի առաջխաղացմանը և հուսով ենք, որ այն կլինի լավ օրինակ ՏՏ հարթակի համար»,- բացման իր խոսքում նշեց Ամունդի-ԱԿԲԱ-ի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը: