
ՊԵԿ. hայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ա-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Իրականացված հսկողության արդյունքում վարչության աշխաատակիցները հայտնաբերել են տարբեր մոդելի 62 բջջային հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է ավտոմեքենայի բեռնախցիկի ստորին հատվածը:
Դեպքի առթիվ` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը, տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: