Ֆինանսական

USD BUY - 396.00+3.50 USD SELL - 401.00+4.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 72.94-0.60 WTI - 68.15-1.47
COMEX:  GOLD - 2673.90+0.58 SILVER - 31.10+1.40
COMEX:  PLATINUM - 951.80+0.51
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 149.75-0.18 EUR/GBP - 1.0575+0.04
FOREX:  EUR/USD - 1.0575+0.04 GBP/USD - 1.2737+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
Վիվասել-ՄՏՍ. Լքվել է ևս մեկ վագոն-տնակ
05/11/2019 17:09
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Լքվել է ևս մեկ վագոն-տնակ

Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում բնակվող Հասոյանների համար, ընթացիկ տարին հաջողվածներից է. վագոն-տնակում ընտանիքի անցկացրած 9 տարվա հոգսաշատ կյանքը դարձել է հիշողություն, իսկ  18 քմ մակերեսով երկաթյա երբեմնի կացարանը վերածվել է խորդանոցի: Հասոյանները հասցրել են անգամ  ուրախ առիթ նշել հիմքից կառուցված քարե նոր տանը:  

Ընտանիքի մայրը՝ Զարինեն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելու լուրն իմացել էր տարեսկզբին՝ հեռախոսազանգով: Գործակցող կողմերի ղեկավարները որոշել էին շահառուներից որևէ մեկին հաճելի նորությունն ասել ծրագիրը հաստատելուց անմիջապես հետո: Բարի լուրը հայտնել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Զրուցակցին ճանաչելուց հետո, Զարինեն անակնկալի չէր եկել. անկեղծացել էր, թե զգացել է, որ խնդիրը կլուծվի: Նրա համոզմունքը կրկնապակվել էր՝ կազմակերպությունների ղեկավարների և աշխատակիցների կամավորական  աշխատանքից հետո: Հեռախոսազրույցից  հինգ ամիս անց շինարարությունն ավարտվել է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները դարձյալ այցելել են Հասոյաններին, այս անգամ՝ ընտանիքի  հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար:

«Նախկինում, երբ մտածում էի, որ երեխաներս մեծանում են, աղջիկս շուտով կամուսնանա, ու մենք դեռ տնակում ենք ապրում, սիրտս կտոր-կտոր էր լինում: Օրեր առաջ աղջկաս ամուսնացրեցինք ու, գիտեք, հուզմունքս ու ուրախությունս հազարապատկված էին, քանի որ հյուրերը տո՛ւն էին եկել, ոչ թե դոմիկ, որ երեխաս ու մենք ամաչելու ու նեղվելու առիթ այլևս չունենք: Մենք այսուհետև տո՛ւն ունենք: Անսահման շնորհակալ եմ աջակցության համար», – ասել է ընտանիքի մայրը՝ Զարինան:

Ի դեպ, հիմքից կառուցված այս տունը գործընկեր կազմակերպությունների համատեղ ծրագրի՝ հոբելյանական՝ 200-րդ տունն է:

«Առհասարակ, ծրագրերը պահանջում են խոսել թվերի լեզվով՝ փաստերով: Այս ընտանիքն օրինակ, մեր ծրագրում ընդգրկված երկուհարյուրերորդն է: Դա կարևոր փաստ է՝ գործընկերության «տեխնիկական» արդյունքն ու տարիների աշխատանքը գնահատելու համար: Իսկ հաշվետվության մյուս՝ բարոյական կողմն ավելի արժեքավոր է: Կյանքի բնականոն հուն են մտնում ընտանիքներ, որոնք անցել են պայքարից հուսահատություն տանող ճանապարհով: Նրանց լուսավոր ժպիտն ամենաոգևորողն է», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքի պարագայում մենք մի փոքր նորամուծություն մտցրեցինք համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրում. եթե մինչ այդ օգնում էինք կիսակառույցն ավարտին հասցնել, կամ վերանորոգման աշխատանքներ անել, ապա այս դեպքում որոշեցինք հիմքից կառուցել տունը:  Ընտանիքի ոգևորությունը, ջանասիրությունը, տուն ունենալու ցանկությունն այնքան մեծ էր, որ շինարարական աշխատանքներն ավարտվեցին հինգ ամսվա ընթացքում: Շատ ուրախ եմ ընտանիքի համար»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2019թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 109 մլն ՀՀ դրամ: Մինչև տարեվերջ, Հայաստանի 10 մարզում բնակարանի տեր կլինի 43 ընտանիք:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է ավելի քան 800 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76