ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 11/11/19
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 477.22 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.42 դրամով և կազմել 526.33 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.47 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.42 դրամով և կազմել 610.79 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 306.01 դրամով և կազմել 22464.42 դրամ: Արծաթի գինը նվազել է 11.01 դրամով և կազմել 257.92 դրամ: Պլատինի գինը նվազել է 627.57 դրամով և կազմել 13624.56 դրամ: