
ԲՀԿ-ն դեմ կքվեարկի 2020 թ. պետական բյուջեի նախագծին
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2020 թ. պետական բյուջեի նախագծին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
«Մենք այս պետական բյուջեի նախագծին միանշանակ դեմ ենք քվեարկելու, որովհետև այն չի կարող սպասարկել մեր պետության ու ժողովրդի շահը»,- ասաց Մելքումյանը:
Ավելի վաղ Մելքումյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունն այս բյուջեի նախագիծը հեղափոխական չի համարում:
Ազգային ժողովը 2020 թ. պետական բյուջեի նախագիծը կքննարկի նոյեմբերի 12-ին մեկնարկած հերթական քառօրյա նիստերի ընթացքում: