
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատողի նկատմամբ կարգապահական տույժի կիրառմանն առնչվող օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Արման Աբովյանի, Քաջիկ Գևորգյանի, Դավիթ Մանուկյանի և Արայիկ Աղաբաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նոյեմբերի 19-ի նիստում օրենքի նախագիծն ընդունվեց 80 կողմ, 2 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:
Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»:
10:50 13/04 | Առք | Վաճառք |
AMD / USD | 515.00 | 520.00 |
AMD / EUR | 612.00 | 619.00 |
AMD / RUR | 6.67 | 6.82 |
դոլար | ||
դոլար | ||