Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. «Տարվա լավագույն բանկ» «The Banker»-ի կողմից
30/11/2019 17:50
Կիսվել

Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. «Տարվա լավագույն բանկ» «The Banker»-ի կողմից

Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2019թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:

«The Banker» ամսագրի կողմից Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է ճանաչվում իր գործունեության ընթացքում 6-րդ անգամ (նախորդ մրցանակները` 2010թ., 2013թ., 2015թ., 2016թ., 2017թ.):

«The Banker»-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշը, այն անցկացվում է արդեն 20-րդ տարին անընդմեջ:

«The Banker»-ի ժյուրիները տպավորված էին ամբողջ աշխարհում թվային փոխակերպման, ինչպես նաև նոր դարաշրջան տեղափոխվելու նպատակով արդյունավետության բարձրացման ուղղությամբ բանկերի կողմից ներդրված ջանքերով: Այս տարի մրցանակները հանձնվել են 138 երկրում: «The Banker»-ի «Տարվա լավագույն բանկ» մրցանակաբաշխությունը շարունակում է մնալ ոլորտի ամենահեղինակավոր մրցանակների շարքում:

Ինչպես նշեցին «The Banker» ամսագրից, հայկական մրցակցային շուկայում Ամերիաբանկի 2018թ. աճի բացառիկ ցուցանիշները, նորարարական պրոդուկտների ներդնումն ապահովեցին առավելությունը մրցակիցների նկատմամբ:

Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով է մի շարք չափանիշներ` Բանկն ամրապնդել է իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում որպես խոշոր ունիվերսալ բանկ, Բանկի զուտ շահույթի, ընդհանուր ակտիվների, կապիտալի բացարձակ աճի տեմպերը նպաստել են Ամերիաբանկի կապիտալի եկամտաբերության աճին, մասնավորապես, 2018թ. վերջում կազմելով 12.6%` 2016թ. 10.2%-ի համեմատ, Բանկի 2018թ. զուտ շահույթն արձանագրել է երկնիշ աճ երրորդ տարին անընդմեջ:

Ամսագրի կողմից նկատվել է, որ Ամերիաբանկը նաև զգալի աշխատանք է կատարել իր կողմից առաջարկվող պրոդուկտների տեսականին բարելավելու ուղղությամբ: Մասնավորապես, այժմ ֆիզիկական անձինք կարող են 100,000 ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ գումարով վարկերի համար դիմել առցանց` առանց բանկ այցելելու, սքորինգային համակարգի միջոցով: 2018թ. այս նոր առաջարկը մեծ հաջողություն ունեցավ` ապահովելով բանկի սպառողական վարկերի ծավալի 25%-ը: Սրա հիման վրա Ամերիաբանկը շարունակեց բարելավումները սքորինգային համակարգում` առցանց վարկ ստանալու հնարավորություն ընձեռելով նաև փոքր և միջին ձեռնարկություններին: Կարևորվել է թվային բանկինգի ոլորտում Ամերիաբանկի արձանագրած գործարքների զգալի աճը, որոնց արդյունքում թվային և ինքնասպասարկման (էքսպրես-բանկինգով, տերմինալներով) համակարգերով իրականացված գործարքների մասնաբաժինը կազմեց բանկի ընդհանուր գործարքների 77%-ը:

«Մեր հաջողությանը նպաստող գործոններն են հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, ժամանակակից մեթոդները և պրոֆեսիոնալ անձնակազմը», – նշեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

2019թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին են արժանացել նաև այնպիսի բանկեր, ինչպիսիք են Commerzbank (Գերմանիա), Alfa-Bank (Ռուսաստան), Agricultural Bank of China (Չինաստան), Santander Group (Western Europe) և այլ հեղինակավոր ֆինանսական կառույցներ:

———–

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

 

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84