
Թեհմինա Վարդանյան. Հորդորում եմ քաղաքային իշխանություններին սթափվել, ինքնատիրապետվել ու աշխատել՝ չզբաղվելով պոպուլիզմով. տեսանյութ
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին մայրաքաղաքի 2020 թվականի բյուջեի նախագիծը դուր չի գալիս, բայց վերջինս համակարծիք է իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ, որ 2020-ի քաղաքային բյուջեյի նախագծում ներառվածն աննախադեպ է։
«Աննախադեպ է։ Բայց ոչ թե աննախադեպ լավ բյուջե է, այլ աննախադեպ հետընթացային։ Այնպես որ այդ «աննախադեպ»-ը ճիշտ ու տեղին են ասում։ Բյուջեն երբեք այդչափ դեֆիցիտ չի ունեցել, բյուջեն երբեք այդչափ թերակատարում չի ունեցել ծախսային հոդվածներում։ Այն, ինչի տակ իրենք փաթեթավորում են, որ Երևանի բյուջեն երբեք 100 մլրդ չի անցել, պայմանավորված է շուրջ 70 տոկոս Կառավարության կողմից տրվող սուբվենցիաներով», – նկատում է ավագանու անդամը։
Թեհմինա Վարդանյանի կարծիքով 2020-ին լուծվելու են ընթացիկ խնդիրներ, բայց որևէ բարեփուխում չի լինի։ Նա հիշում է՝ 2019-ի համար էլ էին բարեփոխումներ խոստացել, բայց չեղան, բացի այն, որ «աղբն այլևս մարդկանց տներ չի լցվում»։
«2020 թվականից ակնկալիքները շատ քիչ են, բայց ես, այնուամենայնիվ, հորդորում եմ քաղաքային իշխանություններին սթափվել, ինքնատիրապետվել ու աշխատել՝ չզբաղվելով պոպուլիզմով», – ասում է Վարդանյանը։
10:30 28/01 | Առք | Վաճառք |
AMD / USD | 396.00 | 400.00 |
AMD / EUR | 425.00 | 435.00 |
AMD / RUR | 5.65 | 5.75 |
դոլար | ||
դոլար | ||
-
14:39 26/01Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
12:51 18/01Team Telecom Armenia. Հունվարի 27-ին կներկայացվի «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգային ծրագիրը
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
13:14 24/01Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #Միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ
-
15:07 15/12Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը