Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 393.00+1.00
EUR BUY - 410.00+3.00 EUR SELL - 414.00+2.00
OIL:  BRENT - 72.93-0.44 WTI - 68.85-0.45
COMEX:  GOLD - 2638.30+0.30 SILVER - 30.56+0.46
COMEX:  PLATINUM - 932.80-1.29
LME:  ALUMINIUM - 2612.50-0.72 COPPER - 9000.50-0.09
LME:  NICKEL - 15996.00+1.79 TIN - 28904.00+0.54
LME:  LEAD - 2021.00+1.10 ZINC - 3075.50+2.86
FOREX:  USD/JPY - 152.34-0.92 EUR/GBP - 1.0482-0.04
FOREX:  EUR/USD - 1.0482-0.04 GBP/USD - 1.2571+0.13
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44860.31+0.28 NASDAQ - 19175.58+0.63
STOCKS US: S&P 500 - 6021.63+0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 38134.97-0.80 TOPIX - 2665.34-0.90
STOCKS CHINA:  HANG SENG - 19603.13+2.32 SSEC - 3309.78+1.53
STOCKS EUR:  FTSE100 - 8258.61-0.40 CAC40 - 7194.51-0.87
STOCKS EUR:  DAX - 19295.98-0.56
27/11/2024  CBA:  USD - 391.63+0.75 GBP - 494.04+1.92
27/11/2024  CBA:  EURO - 412.31+1.22
27/11/2024  CBA:  GOLD - 33015.37-103.92 SILVER - 384.54-2.40
Վիգեն Առուշանյան. Կրիպտոարժույթով հարստացած մարդիկ հուսով եմ՝ Հայաստանում ունենք
04/12/2019 13:22
Կիսվել

Վիգեն Առուշանյան. Կրիպտոարժույթով հարստացած մարդիկ հուսով եմ՝ Հայաստանում ունենք

Կրիպտոարժույթը տասնյակ երկրներում արդեն որոշակիորեն փոխարենում է ազգային արժույթին. դրանով առևտուր են անում, հարկեր վճարում, ստանում կենսաթոշակ, աշխատավարձ և այլն։ Էլեկտրոնային «փողի» շրջանառությունը մի շարք երկրներում օրենսդրական կարգավորում է ստացել։ Այդպես են պաշտպանում էլեկտրոնային ֆինանսներն, ասենք, գողությունից։ Մեր օրերում կրիպտոարժույթն իսկական մարտահրավեր է «ֆիզիկական» ֆինանսական միջոցների համար։ Աշխարհում լայն շրջանառություն ունեցող կրիպտոարժույթներից են բիթքոինը, լայթքոինը, ռիփլը, էֆիրը և այլն։

Կրիպտոարժույթի տեղական շուկայի, շրջանառության և օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունից ենք խոսել «Նուռ» բլոկչեյն ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանի հետ։

Վերջինս Հայաստանում կրիպտոարժույթի օրենսդրական կարգավորման իր նախագիծն ունի։ Աշխատանքային խումբ են ձևավորել, քննարկել շահառուների կարիքները, շահերն ու կարծիքները, կազմել առաջարկների փաթեթ ուն ներկայացրել Կառավարությանը։

«Ուզում ենք ունենալ հնարավորինս ռիսկերը հաշվի առնող, հեշտ և ազատական օրենսդրական դաշտ», – ասում է Առուշանյանն ու նկատում, – «Այս պահին եթե որևէ մեկը գողանա կրիպտոարժույթ, տուժողը չի կարողանա հաղորդում ներկայացնել հանցագործության մասին, որովհետև «կրիպտոարժույթ» տերմինը մեր օրենսդրությունում առհասարակ չկա»։

Հարցին, թե արդյոք Հայաստանում ունենք կրիպտոարժույթով հարստացած մարդիկ, Վիգեն Առուշանյանը պատասխանեց՝ հուսով եմ ունենք։

27/11/2024
դրամ
Դոլար (USD)
391.63
+0.75
Եվրո (EUR)
412.31
+1.22
Ռուբլի (RUR)
3.58
-0.13
Լարի (GEL)
142.93
+0.40
33015.37
-103.92
Արծաթ
384.54
-2.40