Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Ջանջուղազյանն առողջության ապահովագրության համար այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք է տեսնում
07/12/2019 14:57
Կիսվել

Ջանջուղազյանն առողջության ապահովագրության համար այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք է տեսնում

ՀՀ ֆինանսների նախարարությունն «առողջության հարկ» նախատեսող հայեցակարգի վերաբերյալ դեռ վերջնական կայացված որոշում չունի: Նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեսնում է հարցի համակողմանի քննարկման, առողջության ապահովագրության համար նաև այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարար Ջանջուղազյանը նման տեսակետ հայտնեց Հանքավանում լրագրողների հետ հանդիպմանը:

«Մենք աշխատում ենք կտրուկ չլինել մեր տեսակետների մեջ: Համարում ենք, որ ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի: Բայց առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: Մենք հայտարարել ենք երկրի մրցունակության բարձրացման մասին:  Ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցման, հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսավարողների համար լրացուցիչ հնարավորություն ընձեռվի և տնտեսավարողները կարողանան ազատված միջոցներով ներդրումներ կատարել, նոր պոտենցիալ ձևավորել: Այս դեպքում ստացվում է, որ մենք մի կողմից հարկային օրենսգրքով ուղղակի հարկերի բեռն ենք նվազեցնում, մյուս կողմից լրացուցիչ բեռ ենք ավելացնում: Իհարկե, այստեղ կա ընկալում, որ այդ բեռը աշխատակցի, վարձու աշխատողի բեռն է, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա»,-ասաց նախարարը:

Նրա կարծիքով` եթե նույն վարձու աշխատողը դրա փոխարեն խնայողություններ գեներացներ կարող էր ներդրումներ կատարել, օրինակ, նախաձեռնված կապիտալի շուկայի զարգացման միջոցառումները հաջողությամբ իրականացնելու համար: Նախարարը նկատեց` առաջարկվող հայեցակարգի ընդունման պարագայում կստացվի, որ մարդը դրա փոխարեն ներդրում է կատարում առողջապահության համակարգում: «Դրանով է պայմանավորված մեր այս տեսակետը: Դրա համար կարծում ենք, որ դեռ վաղ է խոսել այդպիսի սցենարների մասին`որպես կայացված որոշում: Կարծում ենք, որ հարցը պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ ընդամենը մեկ տեսակետ է ներկայացնում, բայց համոզված է, որ կան նաև այլ փաստարկներ, որոնք պետք է ուշադրության արժանան: Նախարարը նշեց, որ զուտ տնտեսության մրցունակության տեսակետից դիտարկեց հարցը: Ջանջուղազյանը շեշտեց` կա նաև հարցի մյուս կողմը, ըստ էության առողջապահության համակարգում, այսօր գնահատվում է, որ պետական բյուջեից կատարվող ծախսերից բացի, մոտ 2 այդքան էլ ծախսվում է քաղաքացիների կողմից: «Բայց եթե ուշադրություն դարձնենք, նույնիսկ այդ պայմաններում քաղաքացիների վերաբերմունքը այնքան էլ բավարարված չի կարելի գնահատել, դժգոհություններն ավելի շատ են: Միգուցե պետք է քննարկել նաև այլընտրանքային տարբերակներ, թե ինչպես ծախսվող միջոցներն ուղղորդել, որպեսզի հնարավոր լինի լուծել ապահովագրության խնդիրը` միևնույն ժամանակ չծանրացնելով այդ բեռը տնտեսավարողների վրա և չխոչընդոտելով մրցունակության աճին»,-ասաց նախարարը:

Հարցին, թե առողջության հարկի համար ֆինանսների նախարարությունն ունի արդյոք նախընտրելի շեմ, նա նշեց` Ֆինանսների նախարարության նախընտրած շեմը 0-ն է, ոչ թե 3-ը կամ 6-ը: «Հարցը չափի մասին չէ, այլ ուղղության մասին է: Մենք կարծում ենք, որ պետք է նաև քննարկման առարկա դառնան այլընտրանքային տարբերակները, քանի որ վստահ չենք, որ առաջարկվող ճանապարհը կհասցնի այդ արդյունքներին` առանց կորուստների»,-եզրափակեց նախարարը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգ, որով մասնավորապես առաջարկվում է, որ աշխատող քաղաքացիներն իրենց աշխատավարձից վճարեն 6 տոկոս առողջության հարկ:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59