Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՅՈՒՆԻԲԱՆԿ – ԿԲԱՑՎԵՆ ԲԱՆԿԻ 10 ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ
16/06/2009 09:51
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿ – ԿԲԱՑՎԵՆ ԲԱՆԿԻ 10 ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ

Հաշվի առնելով  գործունեության ծավալների եւ հաճախորդների թվաքանակի աճը, «Յունիբանկ»-ը մինչեւ տարեվերջ կբացի տաս նոր մասնաճյուղ: Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է: Ինչպես նշեց «Յունիբանկ»-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանը, նոր մասնաճյուղերի տեղաբաշխման ընտրությունը կատարվել է ելնելով տվյալ բնակավայրում բանկային այս կամ այն ծառայության նկատմամբ առկա  պահանջարկից: Այսպես, մոտ օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում կբացվի բանկի նոր մասնաճյուղ` կահավորված կորպորատիվ ոճով: Նորաբաց մասնաճյուղը կաշխատի  24-ժամյա ռեժիմով, առանց հանգստյան օրերի:  
«Օդանավակայանում մասնաճյուղ բացելու գաղափարի հիմնական նպատակը արտերկրից Հայաստան ժամանողների սպասարկման հարմարավետության ապահովումն է: Այս մասնաճյուղի հիմնական գործառույթը լինելու է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի սպասարկումը, այսինքն անձը  իրեն անհրաժեշտ գումարը մեկնելուց առաջ կարող է փոխանցել այս համակարգով եւ ժամանելուն պես այն ստանալ, անկախ նրանից աշխատանքային թե հանգստյան օր է եւ ժամը քանիսն է:  Մյուս կարեւոր գործոնը,  դա արժույթի փոխանակման կետի առկայությունն է, որում փոխարժեքները սահմանվելու են «Յունիբանկ»-ի երեւանյան այլ մասնաճյուղերին համապատասխան»,-ասում է Վարդան Աթայանը:  

Բացի «Զվարթնոց» մասնաճյուղից, նոր մասնաճյուղեր, մասնավորապես, կբացվեն նաեւ Երեւանի Զեյթուն, Դավիթաշեն, Աջափնյակ, Էրեբունի եւ Ավան թաղամասերում, ինչպես նաեւ Արարատ եւ Տաշիր քաղաքներում

Ներկայումս «Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 30 մասնաճյուղեր, որոնցից երկուսը` ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է նաեւ բանկի ներկայացուցչությունը: 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2