Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 75.89+2.44 WTI - 71.60+1.66
COMEX:  GOLD - 2760.20+0.54 SILVER - 34.86+1.72
COMEX:  PLATINUM - 1044.50+2.65
LME:  ALUMINIUM - 2612.00+0.00 COPPER - 9625.50+0.00
LME:  NICKEL - 16897.00+0.00 TIN - 31313.00+0.96
LME:  LEAD - 2072.00+0.00 ZINC - 3089.50+0.46
FOREX:  USD/JPY - 151.87+0.53 EUR/GBP - 1.08-0.17
FOREX:  EUR/USD - 1.08-0.17 GBP/USD - 1.2981-0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42924.89-0.02 NASDAQ - 18573.13+0.18
STOCKS US: S&P 500 - 5851.20-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 38104.86-0.80 TOPIX - 2636.96-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 20760.15+1.27 SSEC - 3302.80+0.52
STOCKS EUR:  FTSE100 - 8306.54-0.14 CAC40 - 7535.10-0.01
STOCKS EUR:  DAX - 19421.91-0.20
23/10/2024  CBA:  USD - 387.67+0.46 GBP - 503.04+0.71
23/10/2024  CBA:  EURO - 417.83-1.40
23/10/2024  CBA:  GOLD - 34107.40+41.09 SILVER - 429.07+5.80
Վերին Լարսը փակ է, կուտակված է 550 բեռնատար
05/02/2020 13:12
Կիսվել

Վերին Լարսը փակ է, կուտակված է 550 բեռնատար

Հայաստանի տարածքում փետրվարի 5-ին՝ ժամը 11:50-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Վարդենյաց լեռնանցքը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար փակ է:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածը (բուք է), Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում և Կոտայքի, Շիրակի մարզերում, բացի Անիի և Արթիկի տարածաշրջաններից, տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 550 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

23/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.67
+0.46
Եվրո (EUR)
417.83
-1.40
Ռուբլի (RUR)
4.01
+0.00
Լարի (GEL)
142.04
+0.20
34107.40
+41.09
Արծաթ
429.07
+5.80