
Դավիթ Անանյան. Հարկային տեսուչներին առաջիկայում կընտրի ինքնաշխատ համակարգը
Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է նոր համակարգ, որն առաջիկայում թույլ կտա, որ ինքնաշխատ համակարգն ընտրի տեսուչին, որը պետք է ստուգում իրականացնի:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Ինքնաշխատ համակարգը ներդրվել է, սակայն այն անցնում է փորձարկման փուլ: Շատ դեպքերում համակարգն ընտրում է աշխատակցի, որն, օրինակ, արձակուրդում է: Բայց մոտ ապագայում գալու է ժամանակ, որ համակարգը տվյալ ստուգումն իրականացնելու համար ինքն է ընտրելու տեսուչներին կամ տեսուչների թիմը»,-ասաց Անանյանը:
Արդյունքում ստուգումներ կիրականացնեն ավտոմատ համակարգի միջոցով ընտրված տեսուչները: