Ֆինանսական

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 395.00+2.00
EUR BUY - 412.00+2.00 EUR SELL - 418.00+4.00
OIL:  BRENT - 72.70-0.32 WTI - 68.58-0.39
COMEX:  GOLD - 2629.30-0.34 SILVER - 29.80-2.49
COMEX:  PLATINUM - 933.50+0.08
LME:  ALUMINIUM - 2595.50-0.65 COPPER - 9020.00+0.22
LME:  NICKEL - 15883.00-0.71 TIN - 27950.00-3.30
LME:  LEAD - 2056.50+1.76 ZINC - 3131.50+1.82
FOREX:  USD/JPY - 151.55-0.52 EUR/GBP - 1.055+0.65
FOREX:  EUR/USD - 1.055+0.65 GBP/USD - 1.2658+0.69
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06-0.31 NASDAQ - 19060.48-0.60
STOCKS US: S&P 500 - 5998.74-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 38349.06+0.56 TOPIX - 2687.28+0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 19366.96-1.20 SSEC - 3295.70-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 8274.75+0.20 CAC40 - 7143.03-0.72
STOCKS EUR:  DAX - 19261.75-0.18
28/11/2024  CBA:  USD - 392.97+1.34 GBP - 497.66+3.62
28/11/2024  CBA:  EURO - 414.58+2.27
28/11/2024  CBA:  GOLD - 33365.23+349.86 SILVER - 385.22+0.68
Կոնվերս Բանկ. Ֆիզանձանց վարկերի մարումը կհետաձգվի մինչև մայիսի 15-ը,  իսկ իրավաբանական անձանց կցուցաբերվի անհատական մոտեցում
16/03/2020 18:05
Կիսվել

Կոնվերս Բանկ. Ֆիզանձանց վարկերի մարումը կհետաձգվի մինչև մայիսի 15-ը, իսկ իրավաբանական անձանց կցուցաբերվի անհատական մոտեցում

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման ու բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Կոնվերս Բանկը տեղեկացնում է.

– Բանկի  ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր  հաճախորդները, անհրաժեշտության դեպքում, կարող են վարկի/երի հերթական մարումները, վճարները  հետաձգել մինչև 2020 թ․ մայիսի 15-ը: Այդ ժամանակահատվածում չկատարված վարկային պարտավորությունները ժամկետանց չեն համարվի և հետևաբար  դրանց նկատմամբ տույժ, տուգանքներ չեն հաշվարկվի:

Միաժամանակ,  Կոնվերս Բանկն ֆիզիկական անձ հաճախորդներին հորդորում է հնարավորության դեպքում իրենց վարկերի գծով վճարումները կատարել մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում, որպեսզի հետագայում զերծ մնան ամենամսյա վճարումների գումարների ավելացումից:

Հորդորում ենք նաև սահմանափակել կանխիկի օգտագործումը և բանկային գործառնություններ կատարելիս նախապատվություն տալ Կոնվերս Բանկի առցանց թվային հարթակներում` Ինտերնետ բանկ, Վճարային պորտալ և Մոբայլ հավելված, գործարքներին:

– Վերջին զարգացումներով պայմանավորված ժամանակավոր ճգնաժամը միացյալ ջանքերով հաղթահարելու նպատակով Բանկն իր պատրաստակամությունն է հայտնում հանրային սննդի ծառայություններ մատուցող, զբոսաշրջիկային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի, հյուրատնային և առնչվող այլ ոլորտներում գործող Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին ցուցաբերել  աջակցություն և անհատական մոտեցում ։ Այն հաճախորդները, որոնց հասույթներն իրենցից անկախ հանգամանքներով պայմանավորված նվազել են, և  որոնք դժվարանում են  վարկային պարտավորությունները կատարել ամբողջական ծավալով,  գրաֆիկի փոփոխության  համար կարող են դիմել Կոնվերս Բանկի Գլխամասային Գրասենյակ կամ համապատասխան մասնաճյուղ։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել  Կոնվերս Բանկի Զանգերի կենտրոն՝ (374 10) 511-211

28/11/2024
դրամ
Դոլար (USD)
392.97
+1.34
Եվրո (EUR)
414.58
+2.27
Ռուբլի (RUR)
3.57
-0.01
Լարի (GEL)
143.30
+0.37
33365.23
+349.86
Արծաթ
385.22
+0.68