Կենտրոնական բանկ. մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը ներառյալ «Դրամագետ» վաճառասրահի աշխատանքները կդադարեցվեն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298 Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում ս. թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը ներառյալ «Դրամագետ» վաճառասրահի աշխատանքները կդադարեցվեն: «Դրամագետ» վաճառասրահի աշխատանքների վերսկսման վերաբերյալ կտրվի հավելյալ ծանուցում։