Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Մարտին Գալստյան. վերջին 10 տարում բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքներն անշեղորեն նվազել են
16/04/2020 14:52
Կիսվել

Մարտին Գալստյան. վերջին 10 տարում բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքներն անշեղորեն նվազել են

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը նկատել է, որ վերջին 10 տարում բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքներն անշեղորեն նվազել են, սակայն որպեսզի վարկերի տոկոսադրույքները լինեն ավելի ցածր, նա համատեղ քայլերի կարիք է տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

Վիկտոր Ենգիբարյանը նկատեց, որ բանկերը հաճախ դառնում են աղքատությունը ֆինանսավորող ինստիտուտներ: «Մարդիկ, չունենալով հնարավորություն տնտեսությունում կայանալու, դիմում են բանկերին, հաճախ ֆանտաստիկ մեծ տոկոսներով և բարձր ռիսկայնությամբ վարկեր վերցնում, ինչն էլ խորացնում է աղքատությունը, առաջացնում լուրջ խնդիրներ»,- ասաց նա ու հետաքրքրվեց, թե այս խնդրի հետ կապված ինչ տեսլական կա:

Գալստյանը նշեց՝ հաջողության հասնելու ամենակարևոր գրավականը հասարակությունում ֆինանսական կրթության բարձր մակարդակն է: Բանկային համակարգում արդյունավետ տոկոսադրույքը 24 տոկոսը չի գերազանցում, այս պահի դրությամբ արդյունավետ տոկոսադրույքը մոտ է 20 տոկոսին: Իսկ առողջ, կայացած, թափանցիկ բիզնեսների համար բիզնես վարկերի արդյունավետ տոկոսադրույքը շատ ավելի ցածր է: Այդ առումով մենք, երևի թե, շատ անելիքներ ունենք: Բայց այդ անելիքները համատեղ են, որպեսզի ստեղծենք այն միջավայրը, որ բիզնեսը լինի բաց, թափանցիկ ու հասկանալի, ունենանք աշխատող համակարգ, որի արդյունքում բանկերի կողմից վարկի տրամադրման ռիսկերը կզսպվեն և բանկերի կողմից վարկերի տրամադրման տոկոսադրույքները կլինեն շատ ավելի ցածր: Վերջին 10 տարում բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքներն անշեղորեն նվազել են»,-ասաց նա ու շեշտեց՝ վարկի տոկոսադրույքի հիմնական բաղադրիչներից մեկը ավանդատուներին տրվող ավանդի տոկոսն է, այսինքն՝ խնդիրը երկու կողմ ունի:

Թեկնածուն նկատեց՝ պետք է ֆինանսական կրթության ավելացում, ֆինանսական հասանելիության մեծացում, մրցակցության ընդլայնում և դաշտի թափանցիկության ավելացում: Նա շեշտեց, որ սպառողների պաշտպանությունը ևս ԿԲ-ի կարևորագույն խնդիրներից է, որի ուղղությամբ ձեռնարկել և ձեռնարկում են քայլեր:

Աննա Գրիգորյան

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69