Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Կոնվերս Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը
17/04/2020 20:40
Կիսվել

Կոնվերս Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը

Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3.531 մլրդ ՀՀ դրամով (7.4 մլն ԱՄՆ դոլար): Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է Բանկի բաժնետերերի ապրիլի 2-ի ընդհանուր ժողովի ժամանակ։

«Էռնեկյան ընտանիքը մշտապես կարևորել է Հայաստանում և Արցախում ներկայության մեծացումն՝ իր ավանդը ներդնելով թե տնտեսության զարգացման մեջ, թե բարեգործական ծրագրերում: Մեր որոշումը կարևորագույն քայլ է ավելի ուժեղ և աճող Բանկ ստեղծելու ճանապարհին: Մյուս կողմից, մենք հավատում ենք, որ Հայաստանի տնտեսությունը գրավիչ է և ունի կայուն ֆինանսական ոլորտ՝ շահութաբերության մեծ պոտենցիալով: Կապիտալի համալրմամբ մեր վստահությունն ենք հայտնում Բանկին՝ առաջիկա ծրագրերի իրականացման հարցում», – ասել է Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ, Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ Խորխե Ալբերտո Դել Ագիլա Էռնեկյանը:

« Կապիտալի հերթական համալրումը պլանավորել էինք դեռևս նախորդ տարի  հաստատված Բանկի 2020թ. զարգացման ծրագրերով: Գործընթացն ավարտեցինք ապրիլին։ Վերջին տարիներին Կոնվերս Բանկը  ցուցաբերում է գործունեության հիմնական ցուցանիշների առաջանցիկ կայուն աճ՝ ունենալով շահութաբերության կայուն մակարդակ։ Կապիտալի համալրումը հնարավորություն կտա Բանկին պահպանել աճի տեմպերը։ Միջոցները կուղղվեն փոքր և միջին բիզնեսի վարկավորման ընդլայնմանը, ինչպես նաև Բանկի ռազմավարական խնդիրների իրագործմանը, այդ թվում՝ հեռահար թվային ծառայությունների ոլորտի զարգացմանը» ,- նշել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը։

Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993թ.-ին։ Բանկը գործունեությունը ծավալում է որպես ունիվերսալ բանկ՝ զարգացման գերակա ուղղություն դիտարկելով մանրածախ բանկային ծառայությունների զարգացումը: Բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշները 31.12.2016թ.-31.12.2019թթ. ժամանակահատվածում դրսևորել են աճի կայուն դինամիկա. ակտիվներն աճել են 71%-ով՝ 2019թ. տարեվերջի դրությամբ կազմելով մոտ 326.6 մլրդ դրամ, վարկային պորտֆելն աճել է 90%-ով՝ կազմելով մոտ 226.7 մլրդ դրամ, պարտավորություններն աճել են 77%-ով՝ կազմելով մոտ 281.6 մլրդ դրամ, իսկ զուտ շահույթն ավելացել է մոտ 3.5 անգամ՝ կազմելով ավելի քան 5.4 մլրդ դրամ: Բանկի Կապիտալի շահութաբերությունը 2019թ․ արդյունքներով կազմել է 12․9%:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2