Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ամերիաբանկը տեղաբաշխում  է դրամային պարտատոմսերի երկրորդ տրանշը՝ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով
13/05/2020 19:54
Կիսվել

Ամերիաբանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսերի երկրորդ տրանշը՝ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով

Ամերիաբանկը մայիսի 18-ից հուլիսի 31-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի երկրորդ տրանշը` 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։  Պարտատոմսերի համար գործելու են հետևյալ պայմանները․

    Դասը` Անվանական արժեկտրոնային

    Անվանական արժեքը` 100,000 ՀՀ դրամ

    Ընդհանուր ծավալը`5,000,000,000 ՀՀ դրամ

    Քանակը` 50,000 հատ

    Շրջանառության ժամկետը` 30 ամիս

    Արժեկտրոնային տոկոսադրույքը` 9,0 %

    Արժեկտրոնների վճարման պարբերականությունը` 3 ամիս պարբերականությամբ

    Տեղաբաշխողը` «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

Տեղեկացնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են «Նասդաք Օէմէքս Արմենիայի» պարտատոմսերի հիմնական ցուցակում։ Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ: 

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով դրանք դառնում են ներդրողների համար պարտադիր:

Հայտ-հանձնարարականը լրացնելուց և տեղաբաշխողին ուղարկելուց հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը ներառյալ,  ներդրողը պարտատոմսերի դիմաց պետք է կատարի վճարում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված հետևյալ հաշվեհամարին․ 1570043120372900

Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ: 

Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2): Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքում հետևյալ հղմամբ:

Տեղեկացնենք նաև, որ այս պահին ամբողջությամբ տեղաբաշխվել է նաև ապրիլի 28-ին թողարկված դրամային պարտատոմսերի տրանշն ամբողջությամբ՝ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով։

Հիշեցնենք, որ ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի դեպքում ֆիզիկական անձանց կողմից ստացված տոկոսային եկամուտը այլևս չի հարկվում:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12