
Կոնվերս Բանկը միացել է Կառավարության՝ ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագրին
Կոնվերս Բանկը սկսել է Կառավարության Կորոնավիրոսի հետևանքների չեզոքացման ծրագրերի 14-րդ միջոցառման շրջանակում ուսանողական վարկերի տրամադրումը: Վարկավորման տոկոսադրույքը մասամբ կամ ամբողջությամբ վերաֆինանսավորվում է Բնակարան երիտասարդներին ՎԿ կողմից: Մասնավորապես, 80 տոկոս և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողների վարկավորման տոկոսադրույքն այդ կառույցի կողմից սուբսիդավորվում է ամբողջությամբ, իսկ 80 տոկոսից ցածր ՄՈԳ դեպքում՝ 5 տոկոսի չափով:
Կոնվերս Բանկի պրոդուկտի պայմանները՝ https://www.conversebank.am/hy/state/
Կառավարության 14-րդ ծրագրի մանրամասները և շահառու ԲՈՒՀ-երի ցանկը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141642