Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
22/07/2010 16:48
Կիսվել

ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այսօր` հուլիսի 22-ին, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրել էր մամուլի ասուլիս` նվիրված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի  և «Կասկադ բանկ» ՓԲԸ-ի միացման արդյունքների ներկայացմանը: «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի տեղեկացմամբ`վերակամավորված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ներկայումս իր ակտիվների ծավալով ՀՀ բանկային համակարգում երրորդն է, պարտավորությունների ծավալով` հինգերորդը, ընդհանուր կապիտալի ցուցանիշով` երկրորդը, վարկային ներդրումների համախառն ծավալով` երրորդը: Այս պահին բանկի վարկային ներդրումների համախառն ծավալը կազմում է շուրջ 74,4 մլրդ դրամ:
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենի գնահատմամբ` բանկերի միացման արդյունքում  «Ամերիաբանկ»-ի ակտիվների որակը էապես չի փոխվել: Վատառողջ ակտիվները կազմում են բանկի վարկային ներդրումների  0,5%: Այս ցուցանիշը, Արտակ Հանեսյանի խոսքերով, լավ ցուցանիշ է` եթե հաշվի առնենք, որ ՀՀ բանկային համակարգում այս ցուցանիշը միջինում կազմում է 4,5%:

Ինչ վերաբերում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վարկային պոտֆելի կառուցվածքին, ապա «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վարկային պոտֆելի 70%-ը կազմում են կարպորատիվ վարկերը, 30%-ը` սպառողական և հիփոթեքային վարկերը: Բանկի կորպորատիվ վարկերի ծավալում գերակշռում են էներգետիկայի, հանքարդյունաբերության, սննդարդյունաբերության ոլորտներում գործող խոշոր ձեռնարկություններին տրամադրված վարկերը:

Նշենք, որ 2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 121,3 մլրդ դրամ, պարտավորությունները` 91,0 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 30,3 մլրդ դրամ: Այս տարվա առաջին վեց ամիսների արդյունքներով  «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի շահույթը կազմել է 1,25 մլրդ դրամ:
 
Առաջին կիսամյակի արդյունքների համեմատությամբ «Ամերիաբանկ»-ը նախատեսում է տարեվերջին ապահովել ակտիվների 16%, պարտավորությունների` 20%, վարկային ներդրումների` 23%, ժամկետային ավանդների` 12%, իսկ շահույթի 125% աճ:  

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11