Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
2011Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՃԵԼ Է 17%-ՈՎ
22/04/2011 12:35
Կիսվել

2011Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՃԵԼ Է 17%-ՈՎ

Ամերիաբանկի վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատությամբ աճել է 17%-ով և  31.03.11թ. դրությամբ կազմել ավելի քան 103 մլրդ դրամ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ամերիաբանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հաշվետու այս երեք ամիսների ընթացքում բանկի պորտֆելի աճի 93%-ն ապահովվել է իրավաբանական անձանց տրված վարկերի հաշվին, որոնք հաշվետու եռամսյակի ընթացքում աճել են  ավելի քան 18 %-ով: Իրավաբանական անձանց վարկերը, որոնք ընդհանուր պորտֆելի  ավելի քան 85%-ն են, 31.03.11թ. դրությամբ կազմել են 88 մլրդ դրամ:

Ամերիաբանկը 31.03.11թ. դրությամբ ապահովել է վարկային պորտֆելի բարձր որակ` Բանկի վարկային պորտֆելում դասակարգված վարկերը կազմում են ամբողջ պորտֆելի ընդամենը 0.64 %-ը:

Ամերիաբանկի ակտիվները հաշվետու եռամսյակում աճել են 5%-ով և եռամսյակի վերջին կազմել 161 մլրդ դրամ:

Նշենք նաև, որ  ս.թ. ապրիլի 20-ի դրությամբ  Ամերիաբանկի համախառն վարկային պորտֆելը /ներառյալ ֆինանսական լիզինգը և ֆակտորինգը/,  կազմել է 111 մլրդ դրամ:

“Ամերիաբանկ” ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: “Ամերիաբանկ”-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: “Ամերիաբանկ”-ի ռազմավարական գործընկերն է “Տրոյկա Դիալոգ” խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2