Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
2010Թ.-ԻՆ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՃԵԼ Է 37%-ՈՎ
01/02/2011 12:58
Կիսվել

2010Թ.-ԻՆ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՃԵԼ Է 37%-ՈՎ

Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2010թ.-ին աճել է 37%-ով և 31.12.10թ. դրությամբ կազմել 89 մլրդ դրամ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` պորտֆելի աճի 93%-ն ապահովվել է իրավաբանական անձանց տրված վարկերի հաշվին, որոնք հաշվետու տարվա ընթացքում աճել են  43%-ով: Առ  31.12.10թ. դրությամբ  Բանկի վարկային պորտֆելի 84%-ը /74 մլրդ դրամ/ կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը:

Բանկը 31.12.10թ. դրությամբ ապահովել է վարկային պորտֆելի բարձր որակ` Բանկի վարկային պորտֆելում դասակարգված վարկերը կազմում են ամբողջ պորտֆելի ընդամենը 0.28 %-ը:

Չնայած Ամերիաբանկի վարկային պորտֆելի գերակշռող մասը կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը, այնուհանդերձ, բանկը  շարունակում է ընդլայնել ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների համար նախատեսված վարկային փաթեթի տեսականին և բարելավել վարկերի տրամադրման պայմանները: Արդյունքում` ֆիզիկական անձանց վարկային պորտֆելն անցյալ տարվա ընթացքում աճել է  31% -ով և կազմել շուրջ 15 մլրդ դրամ:

Նշենք նաև, որ Ամերիաբանկի ակտիվները 2010թ. աճել են 25%-ով և տարեվերջին կազմել 153 մլրդ դրամ, իսկ զուտ շահույթը աճել է 56%-ով և կազմել 2.9 մլրդ դրամ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88