Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 399.3 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ԾԱԽՍԵՐԸ` 405.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ
27/07/2011 12:46
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 399.3 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ԾԱԽՍԵՐԸ` 405.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2011 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 399.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 405.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 99.3%-ով և 88.5%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 47.3%-ով, ծախսերի գծով` 43.1%-ով:

Ըստ հրապարակված տվյալների` 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9%-ով կամ 32.9 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի ու տուրքերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին, որոնք համապատասխանաբար 10%-ով (28.7 մլրդ դրամով), 11.3%-ով (6.2 մլրդ դրամով) և 65.3%-ով (1.1 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները:

Միևնույն ժամանակ, 2011 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 405.8 մլրդ դրամի ծախսեր: Մասնավորապես` 371.2 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 34.6 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 5.9% ով կամ 22.6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, պետական պարտքի սպասարկման և այլ ծախսերի աճով:

Արդյունքում, 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.6 մլրդ դրամ պակասուրդով:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39