30/06/2010 12:12
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է «ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ՈՒՄ
Ինչպես տեղեկացնում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ից` 2010 թվականի հունիսի 30-ից դադարեցվել է «ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի անդամակցությունը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում՝ Բանկի համապատասխան դիմումի համաձայն:
Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը սույն թվականի հունիսի 16-ի թիվ 134 Ա որոշմամբ հաստատել և գրանցել է «Ամերիաբանկ» ՓԲԸ և «Կասկադ Բանկ» ՓԲԸ միացման պայմանագիրը: Դեռևս մայիս ամսին երկու բանկերի բաժնետերերի որոշմամբ սահմանվել էր նշված բանկերի վերակազմակերպումը` միացման եղանակով:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
