Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ԿԲ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
09/11/2010 15:37
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 9-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատվել է «Արտարժույթի առուվաճառքի և արտարժույթի առուվաճառքի սակարկությունների ընթացքում գնային չարաշահումների արգելումը, գնային չարաշահումների ազդակները և կենտրոնական բանկին գնային չարաշահումների մասին տեղեկացման կարգը» կանոնակարգ 11/01-ը և «Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնելու բովանդակությունը և կարգը»:

ՀՀ կենտորնական բանկի փոխանցմամբ` նիստի շրջանակներում լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանում» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում»:

Փոփոխություններ են կատարվել  նաև «Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ» կանոնակարգ 8/04-ում: 

Խորհրդի որոշմամբ գրանցվել ու լիցենզավորվել է «ԿՐԵԴԻՏ ԿՈՐՊ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ն:

Խորհրդի որոշմամբ «ԱՄԵՐԻԱ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ին լրացուցիչ ներդրումային ծառայության լիցենզիա է տրամադրվել, ներդրումային ծառայությունների N0009 (0041) լիցենզիան ներդրումային որոշ ծառայությունների մասով ուժը կորցրած է ճանաչվել և այդ լիցենզիա ն վերաձևակերպվել է: Ուժը կորցրած է ճանաչվել նաև Արայիկ Պողոսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 557 լիցենզիան: «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի թիվ 8 մասնաճյուղին և «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ են տրամադրվել, «ՍՍՍԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ն և «ԳԵՎԱՍԱՐ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ն գրավատան կազմակերպման լիցենզիաներ են ստացել:

Խորհուրդը որոշել է նաև հրապարակել ՀՀ ԿԲ 2010 թ. երրորդ եռամսյակի «Բանբեր» պարբերականը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2