Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ 1.2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՎՃԱՐՈՒՄ
18/11/2009 16:18
Կիսվել

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ 1.2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՎՃԱՐՈՒՄ

ՀՀ կենտրանական բանկի հրապարակած տվյալների համաձայն դրամական փոխանցում իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունները 2009 թվականի  երրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրենց հաճախորդներին կատարել են 1.2 մլրդ դրամի վճարում, այդ թվում` 1 մլրդ դրամի վճարումը կատարվել է միջազգային դրամական փոխանցումների իրականացման համակարգերին անդամակցելու միջոցով, իսկ արտասահման կատարվել է 0.1 մլրդ դրամի փոխանցում:

Այս կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետություն փոխանցումներում հաճախորդներին կատարված մեկ վճարման միջին ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 89 հազ. դրամ: Ընդ որում դրամական փոխանցումների իրականացման համակարգերով մեկ վճարման միջին ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19 հազ. դրամով:

Վճարային գործիքների պրոցեսինգ, քլիրինգ և միաժամանակ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները ինքնասպասարկման տերմինալներով հավաքագրում են բնակչությանը մատուցված ծառայությունների դիմաց վարձավճարները մոտ 21 կազմակերպությունների համար: 2009 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ տեղադրված են 695 ինքնասպասարկման տերմինալներ,  որոնց միջոցով հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 3909 մլն դրամի (1444665 գործառնություններ) միջոցների հավաքագրում:

Բացի այդ, որոշ վճարահաշվարկային կազմակերպություններ պրոցեսինգային, քլիրինգային ծառայություններ են մատուցում 8 առևտրային բանկերի: Այդ առևտրային բանկերը, համագործակցելով վճարահաշվարկային կազմակերպությունների հետ, իրականացրել են կոմունալ ծառայությունների դիմաց միջոցների հավաքագրում գրանցված 102 դրամարկղային կետերի միջոցով: Ընդհանուր առմամբ դրամարկղային կետերի միջոցով կատարվել է 77950 գործառնություն` 282 մլն դրամ ծավալով:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90