Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ԿԲ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
21/12/2010 17:44
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 21-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց «ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար ՀՀ ԿԲ ներկայացվող փաստաթղթերիե ցանկը», «ՀՀ դրամանիշերի թողարկման և շրջանառության մեջ դնելուե կարգը», ՀՀ 50 դրամ անվանական արժեքով հիշատակային մետաղադրամների թողարկման ծրագիրը:

Խորհուրդը փոփոխություններ և լրացումներ կատարեց «ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման» կարգում, «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմաններ» որոշման մեջ, ««ՀՀ կենտրոնական բանկի արտաքին ակտիվների և արտաքին պարտավորությունների հաշվարկման կարգը», «ՀՀ միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալե տեղեկատվության հրապարակման և ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ կառավարությանը տրամադրման ձևերը հաստատելու մասինե» որոշման մեջ:

Փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ում, «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում, «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում:

Խորհրդի որոշմամբ սահմանվեցին «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոե իրավաբանական անձանց միության երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխման և իրացվելիության չափանիշները, գրանցվեցին «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» կանոնները:

Ուժը կորցրած ճանաչվեցին «Հասպլաստ» ՍՊԸ թիվ 725, «Մուլտի ԷՅՐ» ՍՊԸ թիվ 714, «Արսինե Թրեյդ» ՍՊԸ թիվ 760 և Ա/Ձ Ալինա Համբարձումյանի թիվ 722 արտարժույթի առուվաճառքի գործառնությունների իրականացման լիցենզիաները: Վերաձևակերպվեց Ա/Ձ Կարեն Քեշիշյան փոխանակման կետի թիվ 685 արտարժույթի առուվաճառքի լիցենզիան:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01