
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՓԱԿՎԵԼ ԵՆ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ 12 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ բանկի նախագահի մայիսի 12-ի թիվ 1/623 Ա որոշման համաձայն գրանցվել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի «Արարատյան», «Զվարթնոց», «Նորագավիթ», «Շիրակ», «Բավրա», «Ագարակ», «Բագրատաշեն», «Այրում», «Սիսիան», «Գուգարք», «Գոգավան», «Խորենացի» սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերի գործունեության դադարեցումը` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի դիմումի համաձայն: