Ֆինանսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 71.49+0.04 WTI - 67.62+0.34
COMEX:  GOLD - 2791.10+0.98 SILVER - 34.40+1.03
COMEX:  PLATINUM - 1056.90+0.46
LME:  ALUMINIUM - 2645.50-1.20 COPPER - 9541.50-0.64
LME:  NICKEL - 16015.00-0.94 TIN - 31429.00+0.33
LME:  LEAD - 2030.50-0.76 ZINC - 3139.00+1.19
FOREX:  USD/JPY - 153.32+0.24 EUR/GBP - 1.0814+0.07
FOREX:  EUR/USD - 1.0814+0.07 GBP/USD - 1.2997+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42233.05-0.36 NASDAQ - 18712.75+0.78
STOCKS US: S&P 500 - 5832.92+0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 39277.39+0.96 TOPIX - 2703.72+0.81
STOCKS CHINA:  HANG SENG - 20380.64-1.55 SSEC - 3266.24-0.61
STOCKS EUR:  FTSE100 - 8219.61-0.80 CAC40 - 7511.11-0.61
STOCKS EUR:  DAX - 19478.07-0.27
30/10/2024  CBA:  USD - 387.05-0.01 GBP - 502.08-0.44
30/10/2024  CBA:  EURO - 419.37+1.23
30/10/2024  CBA:  GOLD - 34459.15+339.46 SILVER - 424.90+9.45
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ 2009Թ.-Ի  ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՀԱՏՈՒՑՎԵԼ Է 26.1 ՄԼՆ. ՀՀ ԴՐԱՄ
06/09/2010 18:26
Կիսվել

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ 2009Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՀԱՏՈՒՑՎԵԼ Է 26.1 ՄԼՆ. ՀՀ ԴՐԱՄ

Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հրապարակել է իր մեկամյա գործունեության տարեկան հաշվետվությունը, որտեղ  ներկայացվում է Գրասենյակի կողմից 2009թ.-ի ընթացքում ստացված բողոքների, քննության ընդունած պահանջների եւ դրանց քննության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
Այսպես, 2009թ.-ի ընթացքում Գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված 378 բողոք, որոնցից 182-ը Օրենքի համաձայն ենթակա չեն եղել քննության: Հաշտարարի կողմից քննության ոչ ենթակա բողոք ներկայացրած հաճախորդների մի մասը եղել են իրավաբանական անձինք կամ անհատ ձեռներեցներ, մյուսների բողոքները կապված են եղել մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, իսկ որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է եղել դատարանի որոշում, կամ գործը գտնվել է դատարանի վարույթում: Մնացած դեպքերում բողոքները կրել են ընդհանուր բնույթ եւ, ըստ էության, չեն պարունակել գույքային պահանջ:
 
Քննության ենթակա 196 բողոքներից 40-ը ստացել են դրական լուծում կազմակերպության կողմից այն բանից հետո, երբ հաճախորդը դիմել է Ֆինանսական համակարգի հաշտարարին, եւ  վերջինիս օգնությամբ լրացնել կազմակերպությանն ուղղված բողոք-պահանջը: Ընդհանուր թվով 2009թ.-ի ընթացքում գրավոր ձեւով Ֆինանսական համակարգի հաշտարարը ստացել է 57 պահանջ, որոնց մոտ 61%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի` հաշտության միջոցով եւ միայն երկուսը` մասնակի բավարարման վերաբերյալ որոշման կայացմամբ:
 
Ընդհանուր գումարային արտահայտությամբ հաճախորդներին Հաշտարարի միջնորդությամբ 2009թ.-ի ընթացքում հատուցվել է 26.1 մլն. ՀՀ դրամ: Ի դեպ այս թիվը չի ներառում այն գործերը, որոնց լուծման արդյունքում փաստացի գումար հաճախորդին չի հատուցվել, այլ բավարարվել է նրա այլ պահանջ, օրինակ` փոփոխություն է իրականցվել վարկային պայմանագրում հօգուտ հաճախորդի, ժամկետանց վարկի վերադասակարգում է տեղի ունեցել եւ այլն:
 
Նշենք նաև, որ 2009 թվականին ստացված ընդհանուր 378 բողոքների գերակշիռ մասը` 252-ը, ուղղված է եղել բանկերի, 54-ը` ապահովագրական ընկերությունների, 46-ը` վարկային կազմակերպությունների,  22-ը` գրավատների, 2-ը` փոխանակման կետերի և 1-ական բողոք ներդրումային ընկերության և դեպոզիտարիայի դեմ: Ինչ վերաբերում է այս մեկ տարվա ընթացքում ներկայացված գրավոր պահանջներին, ապա վերջիններիս ընդհանուր քանակը կազմել է 57, ընդ որում բանկերին ուղղվել է գրավոր բողոքներից 33-ը, ապահովագրական ընկերություններին` 16-ը, վարկային կազմակերպություններին` 4-ը,  գրավատներին` 4-ը:

Հատկանշական է, որ Հաշտարարն օբյեկտիվ գնահատման արդյունքներով լավագույն համագործակցող բանկ է ճանաչել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին, «Յունիբանկ» ՓԲԸ-ին եւ «ՎՏԲ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին, լավագույն ապահովագրական ընկերություն է ճանաչել «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ին, լավագույն վարկային կազմակերպություն` «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ-ին, գրավատուն` «Վոլտա» ՍՊԸ-ին: 

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը գործում է 2009թ.-ի հունվարի 24-ից: Այն հիմնադրվել է Կենտրոնական բանկի կողմից եւ ստեղծվել է օրենքի
ուժով: Գրասենյակի հիմնական առաքելությունն է ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը` սպառողների պահանջների արագ, արդյունավետ եւ անվճար քննության միջոցով: Հաշտարարի գրասենյակի կայացումն ու զարգացումը որպես վերջնական արդյունք հետապնդում է մեկ նպատակ, այն է`ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, իսկ որպես հետեւանք` ՀՀ-ում ֆինանսական միջնորդության ավելացումը:

30/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.05
-0.01
Եվրո (EUR)
419.37
+1.23
Ռուբլի (RUR)
3.99
+0.00
Լարի (GEL)
140.68
-0.50
34459.15
+339.46
Արծաթ
424.90
+9.45