ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 6.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Հունիսի 9-ին տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20072283 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 6 մլրդ 933 մլն 340 հազար դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 773 մլն 340 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 1 մլրդ 160 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 992 795 697 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.1929 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.3000 տոկոս:
Աճուրդին մասնակցել 7 գործակալ: