
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 6 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Այսօր` հուլիսի 19-ին, տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 6 մլրդ դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 375 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 625 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 444 761 449 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.0844 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.3200 տոկոս:Աճուրդին մասնակցել 7 գործակալ: