ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԿՊ-ՆԵՐ
Այսօր` հունիսի 27-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13269111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 079 մլն 300 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 017 մլն 300 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 62 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 782 192 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2531 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.4700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր: