Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ԲՈՐՍԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆԴԱՄ 2010» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
02/03/2011 13:40
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ԲՈՐՍԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆԴԱՄ 2010» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

2011թ. մարտի 1-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան հատուկ արարողության ժամանակ հայտարարեց «Բորսայի լավագույն անդամ 2010» մրցանակաբաշխության հաղթողներին: Մրցանակաբաշխությունն առաջինն է Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ և նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

Մրցանակը շնորհվում է տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Բորսայի անդամ հանդիսացող ընկերությունների միջև:

2010թ.-ի արդյունքներով մրցանակը հանձնվել է հետևյալ անվանակարգերում.

ՙ  Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում

ՙ  Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում

ՙ  Բորսայի լավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում

ՙ  Բորսայի լավագույն անդամ` արտարժույթի շուկայում:

Կապիտալ Ասեթ Մենեջմենտ ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում, մինչդեռ Արմենբրոկ ԲԲԸ-ն և Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն՝ լինելով լավագույնների շարքում, ներկայացվել էին որպես այս անվանակարգի թեկնածուներ:

Արմսվիսբանկ ՓԲԸ-ն ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում: Այս անվանակարգում ներկայացված լավագույն թեկնածու-ըներություններն էին նաև Ամերիաբանկ ՓԲԸ-ն և ՎՏԲ Բանկ Հայաստան ՓԲԸ-ն:

ՎՏԲ Բանկ Հայաստան ՓԲԸ-ն արժանացել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայումե կոչմանը, լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հակաստան ՓԲԸ-ին և Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ին: Նշանակալի է որ, ՎՏԲ Բանկ Հայաստան ՓԲԸ-ն որպես թեկնածու ներկայացված էր նաև «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոնսերի շուկայումե անվանակարգում:

Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ն ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում՝ միաժամանակ որպես թեկնածու ներկայացված լինելով «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայումե անվանակարգում: «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայումե անվանակարգի մյուս լավագույն թեկնածուներն էին Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ն և Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ն:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01