Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
NASDAQ OMX-Ը ԿՄՇԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
31/05/2011 17:50
Կիսվել

NASDAQ OMX-Ը ԿՄՇԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

NASDAQ OMX Tallinn էստոնական ֆոնդային բորսայի Դուստր ձեռնարկությունը և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ Կառավարության և ՀՀ Կենտրոնական Բանկի հետ կնքել են պայմանագիր, համաձայն որի NASDAQ OMX-ը կտրամադրի ծրագրային ապահովումը և կմատուցի հարակից ծառայություններ՝ Հայաստանում կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը սպասարկելու նպատակով: Մշակման և խորհրդատվության այս նախագիծը կիրականացվի մինչ 2013թ.:

Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից քաղաքացիների կենսաթոշակային հաշիվների վարումը ըստ օրենքի պետք է իրականացվի կենտրոնացված կարգով, որի որոշման համար հիմք է ընդունվել Էստոնական փորձը, ուստի այդ համակարգը Հայաստանում ներդնելու նպատակով կնախագծվի և կմշակվի համապատասխան ծրագրային համակարգ:

«ՀՀ Կառավարությունը NASDAQ OMX-ի հետ համագործակցության համաձայնագիր էր կնքել դեռ 2007թ.-ին, և այս նախագիծը ՀՀ Կառավարության և NASDAQ OMX-ի համագործակցության հաջորդ քայլն է: ՀՀ Կառավարությունը ներկայումս մշակում է անհատական հաշիվների վարման համակարգը Պետական եկամունտների կոմիտեում՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2013թ.-ից եկամտահարկը և սոցիալական ապահովության վճարները կփոխարինվեն մեկ հարկով: Պարտադիր կենսաթոշակային համակարգի կամավոր բաղադրիչի մասով գործընթացներն արդեն սկսվել են, և ՀՀ Կենտրոնական Բանկն ու ՀՀ Կառավարությունը ողջունում են արտասահմանյան փորձառու կառավարիչների գիտելիքների կիրառումը և փոխանակումը Հայաստանում: Այդ կապակցությամբ որոշ հարկային արտոնություններ են նախատեսված պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր և կամավոր բաղադրիչների շրջանակներում: ՀՀ Կառավարությունը շարունակում է գործառնական համաձայնագրի կնքման բանակցությունները Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի հետ», – մեկնաբանել է ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը:

«Էստոնիայում պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործում է մոտ 10 տարի և կենտրոնացված հաշիվների վարման համակագը իրեն լավ է արդարացրել: Հայաստանի պաշտոնյաները իրենց հերթին որոշում են կայացրել օգտագործել այս համակարգի NASDAQ OMX Tallinn-ի մշակման փորձից», – նշել է NASDAQ OMX Tallinn-ի Խորհրդի նախագահ Անդրուս Ալբերը:

NASDAQ OMX Tallinn-ը Էստոնիայի արժեթղթերի շուկայի առաջատար օպերատորն է, որը ապահովում է արժեթղթերով առևտրի միջավայրը և ենթակառույցները, ինչպես նաև գործարքների քլիրինգը, ընկերությունների ցուցակումը, արժեթղթերի կենտրոացված ռեեստրավարումը և կենսաթոշակային համակարգի հաշիվների վարումը Էստոնիայում: NASDAQ OMX Tallinn-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն բորսայական խմբի՝ NASDAQ OMX Group, Inc- ի անդամ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01