23/02/2011 12:12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ – ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՇ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ
Կենտրոնական բանկի կողմից գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության կանոններ»-ում և «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման կանոններ»-ում փոփոխությունները: Այս փոփոխություններով մասնավորապես սահմանվել են, որ համաձայնեցված հայտարարագրով հատուցման գործընթացով որակավորված փորձագետն իրավունք ունի իրականացնել նաև այնպիսի ստանդարտ հատուցման գործընթացի փորձաքննություն, որի դեպքում ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր մասնակիցների՝ պատահարի վայրում պատահարին մասնակցած ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած բոլոր ապահովագրական ընկերությունների (առկայության դեպքում) ներկայացուցիչների համաձայնությամբ արտահայտված գրավոր պահանջով իրավասու պետական մարմինը Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիման վրա վարչական վարույթ չի իրականացրել: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն:
Հայտարարության համաձայն, սահմանվել է նաև, որ տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերը հատուցվում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված չափով, իսկ քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործով կայացված դատական ակտով տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցման հետ կապված հարցերը կարգավորված չլինելու դեպքում` տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերը գնահատվում են 650.000 Հայաստանի Հանրապետության դրամ, որը հատուցվում է միանվագ կերպով։
15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
Արծաթ
374.35
-10.88