Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՈՎ ՀՀ ԱՌԱՋԱՏԱՐ ԲԱՆԿԵՐՆ ԵՆ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ», «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՎ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԱՆԿԵՐԸ
04/02/2010 10:23
Կիսվել

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՈՎ ՀՀ ԱՌԱՋԱՏԱՐ ԲԱՆԿԵՐՆ ԵՆ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ», «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՎ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԱՆԿԵՐԸ

Հայաստանում գործող 22 առևտրային բանկերն ամփոփել են նախորդ տարվա իրենց գործունեության արդյունքները և հրապարակել 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկերի ֆինանսական արդյունքները ներկայացնող միջանկյալ հաշվետվություններ: Այսպես, «Բիզնես 24»-ի նախնական տվյալների համաձայն հայաստանյան բանկերի կողմից հաճախորդներին տրված վարկերի և այլ փոխառությունների համախառն ծավալը 2009 թվականի արդյունքներով կազմել է 724 033,9 մլն դրամ, ընդ որում հաճախորդներին տրված վարկերի և այլ փոխառությունների ծավալով ՀՀ բանկային համակարգում առաջատար է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն: Վերջինս հաշվետու տարվա ընթացքում իր հաճախորդներին տրամադրել է 90 110,3 մլն դրամի վարկեր և այլ փոխառություններ:

Առևտրային բանկերի ներկայացրած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների համաձայն 2009 թվականի արդյունքներով հաճախորդներին տրված վարկերի և այլ փոխառությունների ծավալով ՀՀ բանկային համակարգի առաջին եռյակում են հայտնվել նաև «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն և «Յունիբանկ» ՓԲԸ-ն, որոնք հաշվետու տարվա ընթացքում տրամադրել են համապատասխանաբար  70 024,8 մլն դրամի և 66 550,1 մլն դրամի վարկեր` զբաղեցնելով երկրորդ և երրորդ տեղերը:

Հաշվետու տարվա ընթացքում հաճախորդներին տրված վարկերի և փոխառությունների ծավալների համեմատաբար բարձր մակարդակ են գրանցել նաև  «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ բանկերը: Վերջիններս հաշվետու տարվա ընթացքում տրամադրել են համապատասխանաբար 63 389,1 մլն դրամի և 60 347,6 Մլն դրամի վարկեր և այլ փոխառություններ:

2009 թվականի արդյունքներով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի կողմից իր հաճախորդներին տրամադրած վարկերի և այլ փոխառությունների ծավալը կազմել է 54 910,4 մլն դրամ, այս նույն ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն տրամադրել է 54 068,5 մլն դրամի վարկ, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն` 40 886,3 մլն դրամի վարկ, իսկ  «Արցախբանկ» և  «Հայէկոնոմբանկ» բանկերի կողմից տրամադրված վարկերի և այլ փոխառությունների ծավալը կազմել է համապատասխանաբար 30 501,1 մլն դրամ և 29 134,2 մլն դրամ:

Նշենք, որ հաճախորդներին տրամադրած վարկերի համեմատաբար ցածր ծավալներ են գրանցել «Ինեկոբանկ»-ը (26 249,2 Մլն դրամ), «Անելիք բանկ» ՓԲԸ-ն (24 438,0 մլն դրամ), «Առէքսիմբանկ»-ը (21 409,5 մլն դրամ), «Արարատ բանկ»-ը (16 174,6 Մլն դրամ), «Պրոկրեդիտ բանկ»-ը (12 349,7 Մլն դրամ), «Հայկական զարգացման բանկ» ԲԲԸ-ն (12 172,9 մլն դրամ) և  «Բիբլոսբանկ Հայաստան» բանկը (12 049,7 մլն դրամ):

2009 թվականի արդյունքներով հաճախորդներին տարամադրված վարկերի և այլ փոխառությունների առավել ցածր մակարդակ գրանցել են նաև հետևյալ բանկերը` «Կասկադ բանկ» ՓԲԸ-ն (բանկի կողմից հաշվետու ժամանակահատվածում տրամադրել է 11 106,2 մլն դրամի վարկեր և այլ փոխառություններ), Պրոմեթեյ բանկ»-ը (10 408,3 մլն դրամ) և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն (10 396,9 Մլն դրամ):

Նշենք, որ 2009 թվականի ընթացքում ամենաքիչ ծավալով վարկեր տրամադրել են  «ԲՏԱ բանկ» (3 853,0 մլն դրամ) և  «Մելլաթ բանկ» (3 503,5 մլն դրամ) բանկերը, որոնք էլ եզրափակում են ըստ վարկերի և յալ փոխառությունների ծավալների` ՀՀ բանկերի ներկայացվող վարկանիշային աղուսյակը:

Հատկանշական է, որ 2009 թվականին ընթացքում վարկավորման առավել մեծ ծավալներ ապահոված բանկը` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն, իր տրամադրած վարկերի և այլ փոխառությունների ծավալով գերազանցում են առավել քիչ վարկեր տրամադրած բանկի`«Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի համապատասխան ցուցանիշը շուրջ 25 անգամ:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6