Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ 6 ԲԱՆԿԵՐԻ ՄՈՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 100 ՄԼՐԴ ԴՐԱՄԸ
08/02/2010 09:58
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ 6 ԲԱՆԿԵՐԻ ՄՈՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 100 ՄԼՐԴ ԴՐԱՄԸ

ՀՀ-ում գործող 22 առևտրային բանկերն ամփոփել են նախորդ տարվա իրենց գործունեության արդյունքները և հրապարակել 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկերի ֆինանսական արդյունքները ներկայացնող միջանկյալ հաշվետվություններ: Այսպես, «Բիզնես 24»-ի նախնական տվյալների համաձայն ընդհանուր ակտիվների ծավալով ՀՀ բանկային համակարգում առաջատար է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն: Բանկի ընդհանուր ակտիվների ծավալը հաշվետու տարվա վերջի դրությամբ կազմել է 160.7 մլրդ դրամ, ընդ որում ակտիվների կազմում վարկերի տեսակարար կշիռը կազմել է 55.4%:

2009 թվականի արդյունքներով ակտիվների ընդհանուր ծավալի ցուցանիշով ՀՀ բանակային համակարգի առաջին եռյակում են հայտնվել նաև «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» և «ՎՏԲ-Հայաստան բանկ» բանկերը, որոնց ակտիվների ծավալը կազմել է համապատասխանաբար 135.8 մլրդ դրամ և 120.7 մլրդ դրամ: Նշենք նաև, որ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» բանկի ակտիվների կազմում վարկերի տեսակարար կշիռը հաշվետու տարվա արդյունքներով կազմել է 46.7%, իսկ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի մոտ այս ցուցանիշը կազմել է 58.0%:

Հատկանշական է, որ հաշվեետու տարվա արդյունքներով 100 մլրդ դրամը գերազանցող ակտիվների ծավալ գրանցվել է ևս երեք բանկերի մոտ, մասնավորապես «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 119.4 մլրդ դրամ, «Յունիբանկ»-ինը` 108.6 մլրդ դրամ, իսկ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ակտիվները 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 103.5 մլրդ դրամ: Հայաստանյան մնացյալ 16 բանկերի ակտիվների ծավալը չի գերազանցել 100 մլրդ դրամը:

Հաշվետու տարվա արդյունքներով ակտիվների ընդհանուր ծավալի ցուցանիշով ՀՀ բանկային համակարգի առաջին տասնյակում են հայտնվել նաև  «Հայբիզնեսբանկ»-ը (բանկի ակտիվները կազմել են 93.6 մլրդ դրամ), «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն (78.9 մլրդ դրամ), «Հայէկոնոմբանկ»-ը (52.7 մլրդ դրամ) և «Անելիք բանկ» ՓԲԸ-ն (49.0 մլրդ դրամ):

Նշենք նաև, որ ակտիվների ծավալով ՀՀ բանկային համակարգում 11-ից 20-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար «Ինեկոբանկ»-ը (բանկի ակտիվները կազմել են 48.4 մլրդ դրամ), «Արցախբանկ» ՓԲԸ-ն  (44.6 մլրդ դրամ), «Արարատ բանկ»-ը (41.3 մլրդ դրամ), «Առէքսիմբանկ»-ը (39.0 մլրդ դրամ), «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն (29.7 մլրդ դրամ), «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն (21.57 մլրդ դրամ), «Պրոմեթեյ բանկ»-ը (21.53 մլրդ դրամ), «Կասկադ բանկ» ՓԲԸ-ն (19.0 մլրդ դրամ), «Բիբլոսբանկ Հայաստան» բանկը (17.5 մլրդ դրամ) և  «Պրոկրեդիտ բանկ»-ը (16.9 մլրդ դրամ):

ՀՀ բանկերի ներկայացվող վարկանիշային աղուսյակն` ըստ ակտիվների ծավալի, եզրափակում են «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն և «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ն: Այս բանկերի ակտիվների ծավալը 2009 թվականի արդյունքներով կազմել է համապատասխանաբար 12.4 մլրդ դրամ և 8.4 մլրդ դրամ:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21