ՀՀ ԱՎԾ – ԲԱՆԿԵՐԸ ԿՐՃԱՏԵԼ ԵՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի մարտ և հունիս-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանում գործող առևտրային բանկերի հիմնական գործառնությունների տոկոսադրույքների վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն ամառային ամիսներին ընթացիկ տարվա մարտ ամսվա համեմատությամբ գրանցվել է բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների անկում, իսկ օգոստոս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ վարկերի տոկոսադրույքներն աճել են:
Այսպես, մարտ ամսվա արդյունքներով վարկերի միջինացված տոկոսադրույքը կազմել է 19,22%, հունիսին` 18,64%, հուլիսին` 18,54%, իսկ օգոստոսին` 18,59%:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ավանդների տոկոսադրույքների անկում: