Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԵՎ HSBС ԲԱՆԿԸ
14/02/2011 17:19
Կիսվել

ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԵՎ HSBС ԲԱՆԿԸ

ՀՀ-ում գործող 21 առևտրային բանկերն ամփոփել են նախորդ տարվա իրենց գործունեության արդյունքները: Վերջիններիս հրապարակած` 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական արդյունքները ներկայացնող միջանկյալ հաշվետվությունների համաձայն, 2010 թվականի արդյունքներով հայաստանյան բանկերի վարկային ներդրումների համախառն ծավալը կազմել է  916,642,105 հազար դրամ: 

Առևտրային բանկերի ներկայացրած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների համաձայն, 2010 թվականի արդյունքներով ՀՀ բանկային համակարգում վարկային ներդրումների մակարդակով առաջատար է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն (99,311,423 հազար դրամ): Նշենք նաև, որ վարկային ներդրումների տարեկան մակարդակով ՀՀ բանկային համակարգի առաջին եռյակում են հայտնվել նաև «Ամերիաբանկ»-ը և «HSBС բանկ Հայաստան» բանկը: Վերջիններիս վարկային ներդրումների ծավալները կազմել են համապատասխանաբար 88,706,746 հազար դրամ և 86,014,232 հազար դրամ:

Հաշվետու տարվա ընթացքում վարկային ներդրումների ծավալի համեմատաբար բարձր մակարդակ են գրանցել նաև «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն (80,727,461 հազար դրամ) «Յունիբանկ» ՓԲԸ-ն (77,029,572  հազար դրամ), «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն (76,773,915 հազար դրամ), որոնք այս ցուցանիշով ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը:

Միևնույն ժամանակ, 2010 թվականի արդյունքներով «Արդշինինվեստբանկ»-ի վարկային ներդրումների համախառն ծավալը կազմել է 74,290,944 հազար դրամ: Այս ցուցանիշով բանկը ՀՀ բանկային համակարգում 7-րդն է: Վերջինիս հաջորդում են  «Առէքսիմբանկ»-ը (49,420,184 հազար դրամ), «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն (42,851,321 հազար դրամ) և  «Ինեկոբանկ»-ը (38,236,844 հազար դրամ)` եզրափակելով առաջատար տասնյակը:

Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ի վարկային ներդրումների ծավալը կազմել է 34,941,262 հազար դրամ, «Անելիք բանկ»-ի տարեկան վարկային ներդրումները կազմել են  29,684,287  հազար դրամ, «Հայէկոնոմբանկ»-ինը` 27,678,527 հազար դրամ: 

Վարկային ներդրումների համեմատաբար ցածր ցուցանիշ են գրանցել «Արարատ բանկ»-ը (25,264,383 հազար դրամ), «Պրոկրեդիտ բանկ»-ը (18,742,273 հազար դրամ), «Պրոմեթեյ բանկ»-ը (15,930,085 հազար դրամ), «Բիբլոսբանկ Հայաստան» բանկը (15,862,069 հազար դրամ),  «Հայկական զարգացման բանկ» ԲԲԸ-ն (14,984,037 հազար դրամ), «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն (12,968,045 հազար դրամ), «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ն (4,084,806 հազար դրամ) և «Մելլաթ բանկ»-ը (3,139,689 հազար դրամ):

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21