Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ` ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ
07/12/2009 12:19
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ` ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 539.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 648.1 մլրդ դրամ, որոնքհամապատասխանաբար 60.2%-ով եւ 72.4%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.7%-ով կամ 85.7 մլրդ դրամով: Մասնավորապես` 18.1% ով (93.3 մլրդդրամով) նվազել են հարկերն ու տուրքերը, 15.9%-ով (568.9 մլն դրամով)` պաշտոնական դրամաշնորհները եւ 0.6%-ով (463.5 մլն դրամով)` պարտադիր սոցիալականապահովության վճարները: Նույն ժամանակահատվածում այլ եկամուտներն աճել են 37.8%-ով (8.7 մլրդ դրամով):

Պետական բյուջեի եկամուտների 78.1%-ը ձեւավորվել է հարկերի ու տուրքերի, 15.5%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.9%-ը` այլ եկամուտների եւը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: ՙՀայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետինհամապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետուժամանակահատվածում կազմել են 14.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 13.5 մլրդ դրամի դիմաց:
Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 421.3 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 57.7%-ով կատարելով տարեկան ծրագիրը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտները նվազել են 18.1%-ով կամ 93.3 մլրդ դրամով: Ընդ որում, գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ եկամտահարկի եւ հաստատագրված վճարների, արձանագրվել է մուտքերի անկում: 0.6%-

Հարկերի ու տուրքերի 47.9%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է ավելի քան 201.6 մլրդ դրամ եւ 24.6%-ով կամ 65.7 մլրդ դրամով զիջել նախորդտարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 132.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 69.2 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայություններիներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են եւ° ներմուծումից, եւ° ներքին շրջանառությունից ստացվող գումարները: Պետական բյուջե մուտքագրված հարկերի ուտուրքերի 8.3%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 35 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքներիհարկումից ստացվել է ավելի քան 23.5 մլրդ դրամ, որից ավելի քան 11.4 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 8.7 մլրդ դրամը ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 11.5 մլրդ դրամ, որից 6.6 մլրդ դրամը ստացվել էներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 8.4%-ով կամ 3.2 մլրդ դրամով: Ընդորում, նվազել են միայն հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը` 14.5%-ով: Նույն ժամանակահատվածումհանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից մուտքերն ավելացել են 7.4%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 16.7% ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով ավելի քան 70.2 մլրդ դրամ: Նախորդտարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 1.3%-ով կամ 914.4 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների եւ ոչռեզիդենտների կողմից վճարված շահութահարկի նվազմամբ: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ զգալի աճ է արձանագրվել ֆինանսավարկային կազմակերպություններիկողմից վճարված շահութահարկի գծով` 39.9% կամ 2.7 մլրդ դրամ: Ավելացել են նաեւ պետական ձեռնարկությունների, օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններիկողմից վճարված, մեկ տոկոս դրույքաչափով, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտից աղբյուրի մոտ վճարված շահութահարկի մուտքերը` համապատասխանաբար 4.9, 9.5, 6.5 և 61.7 տոկոսով:2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 47.6 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի ու տուրքերի 11.3% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 11.1% ով կամ 4.8 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ` 34.6%-ով կամ 10.6 մլրդ դրամով զիջելով 2008 թվականի նույն ցուցանիշը և ապահովելովպետական բյուջեի հարկերի ու տուրքերի 4.7%-ը:

Հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական տուրքի գծով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 15.5 մլրդ դրամ կամ ծրագրված մուտքերի 64.5%-ը: Նախորդտարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական տուրքը նվազել է 17.3%-ով կամ 3.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ ից օդայինտրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, պետական գրանցման, ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների եւ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար գանձվողտուրքերի նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են շուրջ 18.9 մլրդ դրամ` 15.2%-ով կամ 2.5 մլրդ դրամով գերազանցելով 2008 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման, դրամականշահումով խաղային ավտոմատների շահագործման, hանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման եւ առեւտրի իրականացման վայր կազմակերպելու համարգանձվող հաստատագրված վճարների աճով: Պարզեցված հարկից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 364.9 մլն դրամ, որը 93.4%-ով կամ 5.2 մլրդ դրամով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված 2009 թվականի հունվարի 1 ից ՙՊարզեցված հարկի մասին՚ ՀՀ օրենքի գործողությանդադարեցմամբ:

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 4.5 մլրդ դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 44.9% ով կամ շուրջ 3.7 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված օգտակարհանածոների արդյունահանման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու եւ ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող բնապահպանական վճարների նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում այլ հարկերից պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 7.6 մլրդ դրամ: Մասնավորապես` ավելի քան 1.2 մլրդ դրամ են կազմել«Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին եւ կոնցեսիոն վճարը (որից 1.1 մլրդ դրամը կազմել է «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 151.2 մլն դրամը` կոնցեսիոն վճարը), 2.4 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, շուրջ 766 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 1.7 մլրդ դրամ` հարկային օրենսդրությունը խախտելու համար «Հարկերի մասին»  ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 258.3 մլն դրամ` ՀՀ հարկային մարմինների կողմից ՀՀպետական կառավարման մարմիններում եւ պետական հիմնարկներում կատարված ստուգումների եւ վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային եւմաքսային պարտավորությունները եւ 1.1 մլրդ դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերը նվազել են 51.8%-ով կամ 8.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է «Կոնցեսիայիմասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթիի ու կոնցեսիոն վճարի եւ ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարի գծով մուտքերինվազմամբ:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 83.4 մլրդ դրամ եւ տարեկան ցուցանիշը կատարել 64.9%-ով: 2008 թվականինույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարները նվազել են 0.6%-ով կամ 463.5 մլն դրամով: Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են 3 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ եւ 42.5%-ով ապահովել տարեկան ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից 1.3 մլրդ դրամը ստացվել է Եվրոպական հարեւանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար, 1.2 մլրդ դրամը` Եվրամիության պարենային ապահովության ծրագրի շրջանակներում, 270.4 մլն դրամը` «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներումՃապոնիայի կառավարության կողմից տրամադրված ապրանքանյութական արժեքների դրամայնացումից: Եվս 305.8 մլն դրամ մուտքագրվել է պետական հիմնարկներիարտաբյուջետային հաշիվներին` նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար:

Պետական բյուջեի այլ եկամուտները 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել են շուրջ 31.7 մլրդ դրամ եւ 2.3%-ով գերազանցել տարեկան ծրագրայինցուցանիշը: Ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ որոշ եկամտատեսակներ, մասնավորապես` բյուջեի ժամանակավոր ազատ միջոցներիտեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները եւ ՀՀ ռեզիդենտներին պետության տրամադրած վարկերի օգտագործման տոկոսավճարներն արդեն իսկգերազանցել են տարեկան ծրագիրը` համապատասխանաբար 63.2%-ով եւ 413.7%-ով: Բացի այդ, ծրագրի գերազանցում է արձանագրվել նաեւ ՀՀ կառավարությաննառընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի գծով եւ տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից, ինչպես նաեւ հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացողգույքի օտարումից մուտքերի գծով, որոնք կազմել են համապատասխանաբար 214.4 դրամ եւ 55.1 մլն դրամ` նախատեսված 60 մլն դրամի եւ 38.4 մլն դրամի դիմաց: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 37.8%-ով կամ 8.7 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված էռադիոհաճախականության օգտագործման վճարի եւ իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի աճով, ինչպես նաեւ ՀՀ շարժական կապիգլոբալ համակարգի ծառայությունների մատուցման 3-րդ օպերատորի մրցույթի հաղթողի կողմից կատարված վճարումներով:

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 648.1 մլրդ դրամի ծախսեր` կազմելով ճշտված տարեկանծրագրի 72.4%-ը, որից շուրջ 13.2 մլրդ դրամը` պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես` շուրջ 566 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 82.1 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 5.6%- ով կամ 34.4 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, աշխատավարձի եւնպաստների ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 566 մլրդ դրամ` 75.1%-ով կատարելով տարեկան ծրագիրը եւ 8.8%-ով կամ 46 մլրդ դրամովգերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ընթացիկ ծախսերից շուրջ 54.2 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողներիաշխատավարձերի վճարմանը, 3.9 մլրդ դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են տարեկան ծրագրի համապատասխանաբար 75.2%-ըեւ 68.9%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են համապատասխանաբար 20.1% ով եւ 2.4%-ով: Ծառայությունների եւապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է շուրջ 118 մլրդ դրամ` 14.5%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը եւ ապահովելով տարեկանծրագրի 69.9% կատարում: Հաշվետու ժամանակահատվածում 10.5 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով տարեկան ծրագրի 54.4%-ը: Մասնավորապես` նշված գումարից 7.3 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 3.2 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը:

 

2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 10.5%-ով կամ 1 մլրդ դրամով, որը մեծ մասամբպայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 15.4 մլրդդրամ սուբսիդիաներ` կազմելով տարեկան ծրագրի 74.6%-ը եւ 18.5%-ով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Պետական բյուջեից տրամադրվել են 64.3 մլրդ դրամիդրամաշնորհներ, որից 22.9 մլրդ դրամը կազմել են համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները` 83.3%-ով ապահովելով տարեկան ծրագրիկատարումը: Իսկ դրամաշնորհների տարեկան ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 70.2%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 35%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են շուրջ 198.3 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 81.3%-ը: Մասնավորապես` 146.5 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 51.8 մլրդ դրամ` նպաստները: 2008 թվականի նույնժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն աճել են 14.2% ով, իսկ նպաստները` 16.5%-ով: 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներինպետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 82.1 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 57.7%-ը: Մասնավորապես` 91.2 մլրդ դրամ ենկազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը եւ 9.1 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը: 2008 թվականի նույն ժամանակահատվածիհամեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 15.5%-ով կամ 16.7 մլրդ դրամով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը` 36%-ով կամ 5.1 մլրդ դրամով:

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 108.7 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 931 մլն դրամ հավելուրդի փոխարեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր ավելի քան 11.3 մլրդ դրամ հավելուրդով: Հունվար-հոկտեմբեր ամիսներին ֆինանսավորման ներքին աղբյուրների գծով արձանագրվել է շուրջ 156 մլրդ դրամ հավելուրդ կամ տարեկան ծրագրի 76.7%-ը` նախորդ տարվա 9.3 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ֆինանսավորման արտաքին աղբյուրների գծով անցած ժամանակահատվածում արձանագրվել է շուրջ 264.7 մլրդ դրամ պակասուրդ կամ 147.5% տարեկան ծրագրիը` նախորդ տարվա 20.6 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում ավելի քան 34.3 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքերը` 37.6%-ով գերազանցելովտարեկան ծրագրով նախատեսված ցուցանիշը: 2009 թվականին շարունակվել է ՀՀ ներքին շահող փոխառության պարտատոմսերի հետգնման գործընթացը: Հունվար-հոկտեմբեր ամիսներին այս նպատակով հատկացվել է 913.0 հազ. դրամ: Մուրհակների մարման նպատակով հատկացվել է շուրջ 65.9 մլն դրամ կամ նախատեսվածի 3.3%-ը: 607.4 մլն դրամ ուղղվել է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը` տարեկան ծրագրով նախատեսված 1.2 մլրդ դրամի դիմաց:

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են -189.7 մլրդ դրամ կամ տարեկանծրագրի 84.2%-ը: Մասնավորապես` անցած ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 82.1 մլրդ դրամի վարկեր` կազմելովնախատեսվածի 91.8%-ը: Նշված գումարից շուրջ 78.9 մլրդ դրամը Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկի միջոցներից փոխանցվել է ԿԲ-ում բացվածդեպոզիտային հաշվին` տնտեսավարող սուբյեկտներին վարկեր տրամադրելու նպատակով: 3.0 մլրդ դրամի վարկ է տրամադրվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինկոմբինատ» ՓԲԸ-ին: Շուրջ 135.7 մլն դրամի վարկեր են տրամադրվել բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարություն իրականացնելունպատակով: 70 մլն դրամ տրամադրվել է «Կանազ» ԲԲԸ ի ֆինանսական պարտավորությունների մարմանը: Տրամադրված վարկերի վերադարձից մուտքերը կազմել են 9.6 մլրդ դրամ, որից շուրջ 3.7 մլրդ դրամը`«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից:

Ռուսաստանի Դաշնության տրամադրած 185.1 մլրդ դրամ պետական վարկի միջոցները ներդրվել են գանձապետարանում բացված կայունացման դեպոզիտային հաշվին, որից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է փոխանցվել շուրջ 115.0 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում շուրջ 47.1 մլրդ դրամով ավելացել ենազատ բյուջետային միջոցները:
2009 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրները կազմել են շուրջ 264.7 մլրդ դրամ` 47.5%-ով գերազանցելով տարեկան ծրագիրը: Մասնավորապես` 28.3 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին:

Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 61.9 մլն դրամի վճարում, որից 32.4 մլն դրամը 2008 թվականի պարտավորությունն է: Այն Վրաստանի կողմիցվճարվել է սահմանված ժամանակացույցին համապատասխան` 2008 թվականի դեկտեմբերին, սակայն միասնական գանձապետական հաշվին մուտքագրվել է 2009 թվականիհունվար ամսին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 166.8 մլն դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում արտաքին դոնորների կողմից տրամադրվել են շուրջ 298.7 մլրդ դրամի վարկային միջոցներ, որից 185.1 մլրդ դրամը` ՌԴկառավարության, 57.4 մլրդ դրամը` Արժույթի միջազգային հիմնադրամի, 24.8 մլրդ դրամը` Զարգացման միջազգային ընկերակցության եւ 31.4 մլրդ դրամը` Ասիականզարգացման բանկի կողմից:

Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 5.6 մլրդ դրամ, որից 4 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվողծրագրերի գծով պարտքի մարմանը: 839.4 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբպարտքի մարմանը, 524.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 110.6 մլն դրամ` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբիրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 30.1 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանըև շուրջ 91.3 մլն դրամ` Բարձր լարման ցանցերի համակարգերի վերանորոգման ծրագրի գծով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբպարտավորությունների մարմանը:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58