Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 6.6 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
28/07/2011 11:18
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 6.6 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2011 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.6 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 56.3 մլրդ դրամի դիմաց: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` շեղումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 56.9 մլրդ դրամից օգտագործվել է ընդամենը 18.0 մլրդ դրամ, իսկ  արտաքին աղբյուրներից նախատեսված 22.9 մլրդ դրամի վարկային միջոցներից ստացվել է շուրջ 9.0 մլրդ դրամը: Այն տրամադրվել է Համաշխարհային բանկի կողմից զարգացման քաղաքականության իրականացման երկրորդ ծրագրի շրջանակներում:

Ըստ նախարարության հրապարակած տվյալների` անցած ժամանակահատվածում ներքին աղբյուրների գծով պակասուրդի ֆինանսավորման ցուցանիշը կազմել է 21.7 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով` -15.2 մլրդ դրամ: Ընդ որում, պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 2.8 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցները, շուրջ 19.0 մլրդ դրամ` ֆինանսական ակտիվները:

Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -15.2 մլրդ դրամ, որից 4.4 մլրդ դրամը` փոխառու միջոցների, 19.6 մլրդ դրամը` ֆինանսական ակտիվների գծով: Մասնավորապես` 4.6 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից շուրջ 3.0 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը: 572.2 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 412 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 140.5 մլն դրամ` ԳԶՄՀ, 115.8 մլն դրամ` ՎԶԵԲ, 59.7 մլն դրամը` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 22.1 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը, 250.3 մլն դրամ`  Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

2011 թվականի առաջին կիսամյակում շուրջ 19.1 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ ին: Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով կատարվել է 120.9 մլն դրամի վճարում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01