Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՀՀ-ՈՒՄ ԳՆԱՃԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՄԱՆ ՏԵՄՊԵՐԻ ԱՃՆ Է
31/07/2009 12:45
Կիսվել

ՀՀ-ՈՒՄ ԳՆԱՃԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՄԱՆ ՏԵՄՊԵՐԻ ԱՃՆ Է

ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Բիզնես 24»-ին տրամադրած տվյալների համաձայն 2009 թվականի երկրորդ եռամսյակում գնաճի վարքագիծը և դրամավարկային քաղաքականության ուղղությունները պայմանավորող հիմնական գործոնը տնտեսական անկման տեմպերի աճն էր: Չնայած մարտի սկզբին տեղի ունեցած դրամի արժեզրկմանը, միջազգային շուկաներից որոշակի գնաճային ճնշումների փոխանցմանը, ինչպես նաև ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների սակագների բարձրացմանը, կանխատեսվածից ավելի արագ տեմպերով ՀՆԱ անկման պայմաններում, ընդհանուր առմամբ, ձևավորվել է ներքին ցածր գնաճային միջավայր: Ընդ որում, վերոնշյալ գործոնների ազդեցությամբ թեև գնաճի տեմպը նախորդ եռամսյակի համեմատ զգալիորեն աճել է, սակայն մոտ 1 տոկոսային կետով զիջել է կանխատեսվածին` գտնվելով նպատակային միջակայքի ստորին հատվածում:

Վերոնշյալ զարգացումների արդյունքում 2009 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է 4.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.6%` նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ աճելով 2.6 տոկոսային կետով: Ընդ որում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները եռամսյակի ընթացքում ավելացել են 2.7%-ով (նպաստումը գնաճին` 1.4 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գները 7.5%-ով (նպաստումը գնաճին` 1.2 տոկոսային կետ) և ծառայությունների սակագները 6.2%-ով (նպաստումը գնաճին` 1.9 տոկոսային կետ): Եռամսյակի ընթացքում գնաճը հիմնականում պայմանավորվել է մրգի գնի 39.4% (նպաստումը գնաճին` 1.0 տոկոսային կետ), բենզինի գնի 20.5% (նպաստումը գնաճին` 0.5 տոկոսային կետ), դեղամիջոցների գների 16.3% (նպաստումը գնաճին` 0.3 տոկոսային կետ), ինչպես նաև բնակարանային, կոմունալ ծառայությունների սակագների 18.3% (նպաստումը գնաճին` 1.3 տոկոսային կետ) աճով: Միաժամանակ, բնականոն գնաճը 2009 թ. երկրորդ եռամսյակում 2.1% էր, որի պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը նախորդ եռամսյակի համեմատ գրեթե չի փոփոխվել` կազմելով շուրջ 3.4%:

 

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58