Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ` ՀՀ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԲԱՆԿ
29/10/2009 09:59
Կիսվել

«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ` ՀՀ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԲԱՆԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2009 ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի 300 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն,  պետական բյուջե վճարելով 1,979 մլրդ դրամ,  ՀՀ-ում գործող 22 բանկերի շարքում ճանաչվել է ամենախոշոր հարկատուն և զբաղեցրել 300 խոշոր հարկատուների ցուցակի 16-րդ տեղը:

ՀՀ առևտրային բանկերից խոշոր հարկատուների ցուցակի համեմատաբար բարձր հորիզոնականներում են հայտնվել նաև «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն, «ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲԸ-ն և «Էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, որոնք զբաղեցնում են ՀՀ 300 խոշոր հարկատուների ցուցակի համապատասխանաբար 17-րդ, 21-րդ և 22-րդ տեղերը: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն 2009 ֆինանսական տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքում պետական բյուջե է վճարել 1,890 մլրդ դրամ,  «ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲԸ-ն`  1,772 մլրդ դրամ, իսկ «Էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ն` 1,681 մլրդ դրամ:

2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 100 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև «Յունիբանկ» ՓԲԸ-ն (1,161 մլրդ դրամ), «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն (845 մլն դրամ),  «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (715,9 մլն դրամ), «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն (518,5 մլն դրամ) և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն (486,5 մլն դրամ), որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 38-րդ, 51-րդ, 64-րդ, 80-րդ և 86-րդ տեղերը:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում պետական բյուջե վճարված հարկերի և տուրքերի ընդհանուր ծավալով «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ն 136-րդն է (344,3 մլն դրամ),  «Արարատբանկ» ՓԲԸ-ն 155-րդն է (301,3 մլն դրամ), «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 157-րդն է (291,9 մլն դրամ), իսկ «Անելիք բանկ» ՓԲԸ-ն, բյուջե վճարելով 240,8 մլն դրամ, հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի 186-րդ տեղում,  «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ն` 190-րդ տեղում (238,6 մլն դրամ) և «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն` 199-րդ տեղում (228,4 մլն դրամ):

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37